Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն աղբատարի հարցով զանգահարեց համատիրության ղեկավարին. «Ելք»-ի քարոզարշավը Նոր Նորքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները հանդիպումներ են ունեցել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: Դաշինքի ներկայացուցիչները` քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջել են Նոր Նորք վարչական շրջանի տարբեր թաղամասերում, եղել են շենքերի բակերում և քաղաքացիներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու Երևանի զարգացման իրենց տեսլականը:

«Ելք» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընտրողներին, նշեց, որ մայիսի 14-ին նրանք հնարավորություն ունեն Երևանում հաստատել հաշվետու, արդյունավետ ու ժողովրդի  իշխանություն: «Դրա համար անհրաժեշտ է, որ մայիսի 14-ին դուք գնաք ընտրական տեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին: Սիրելի հայրենակիցներ, մայրաքաղաքի հպարտ քաղաքացիներ, մայիսի 14-ին գնացեք ընտրական տեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին: Եվ չհուսահատվեք, սիրելի հայրենակիցներ, որովհետև ելք կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Փաշինյանը:

Քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի անդամները պարզեցին, որ շենքերից մեկի աղբատարն արդեն 2 շաբաթ խցանված է, իսկ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Նիկոլ Փաշինյանը տեղում պարզեց տվյալ շենքը սպասարկող համատիրության նախագահի հեռախոսահամարը, զանգահարեց ու տեղյակ պահեց վերջինիս խնդրի մասին: Համատիրության նախագահից ստանալով խոստում, որ խնդիրը շատ արագ կլուծվի` Փաշինյանը շնորհակալություն հայտնեց և նաև հավելեց, որ անպայման ստուգելու է` լուծվե՞լ է խնդիրը, թե ոչ:

Այնուհետև Փաշինյանը բնակիչներին հայտնեց, որ խոսել է համատիրության նախագահի հետ, ով խոստացել է մինչև առավոտ լուծել խցանված աղբատար խողովակի հարցը: «Իհարկե, ես վաղը կստուգեմ, բայց նաև դուք իմացեք, որ այսպիսի պայմանավորվածություն կա»,- ասաց Երևանի քաղաքապետի թեկնածուն:

Բնակիչներից մեկը քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին փոխանցեց, որ նրան Ազգային ժողովում է ցանկանում տեսնել, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի ավագանի ընտրություններում հաջողության դեպքում իրենք պահպանելու են խորհրդարանում իրենց դիրքը պահպանելուց բացի շատ լուրջ լծակներ են ստանալու:

 

Գերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասին