Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ-չեխական դիվանագիտական հարաբերությունների մակարդակը բավականին բարձր է. Տիգրան Սեյրանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Վերջին շրջանում Չեխիայի Հանրապետությունում նկատվում է ոչ միայն մշակութային, կրթական, այլ նաև տնտեսական ակտիվություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Չեխիայի Հանրապետությունում ևՍլովակիայում ՀայաստանիՀանրապետության արտակարգ և լիազորդեսպան Տիգրան Սեյրանյանը:

Հայաստանի և Չեխայի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը դեսպանը բավականին բարձր է գնահատում, երկու պետությունների ղեկավարների միջև ընթանում է պարբերական քաղաքական երկխոսություն:

«Շատ ակտիվ են միջխորհրդարանական, մշակութային, կրթական կապերը: Կարող եմ ասել, որ վերջին շրջանում նկատվում է նաև տնտեսական ակտիվություն»,- նշեց Սեյրանյանը։

Գործարարության ոլորտները բազմազան են. սպասարկում, շինարարություն, սննդարդյունաբերություն։

Չեխիայում կան բազմաթիվ հայ գործարարներ՝ ամենահայտնիների շարքում են «Մառլենկա» ընկերության սեփականատեր Գևորգ Ավետիսյանը, գործարարներ Աղասի Զավարյանը, Կարեն Սարգսյանը, Արմեն Անանիկյանը, Արա Աբաջյանը։ ՀՀ դեսպանատունը ակտիվ աշխատանքներ է տանում վերջիններիս կողմից Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ։

«Չեխիայում կան ավելի քան քսան նկարիչ, բազմաթիվ բժիշկներ, մարզիկներ, ուսանողներ և այլք։ Ունենք նաև պետական ծառայողներ։ Դեսպանություն-հայկական համայնք ակտիվ գործակցությունը, ինչպես նաև Հայաստան-Չեխիա դիվանագիտական հարաբերությունները  մեր կարևոր ձեռքբերումներից են»,- ընդգծեց դեսպանը:

2010 թվականից սկսած տեղի են ունեցել պետությունների գրեթե բոլոր բարձրագույն պաշտոնյաների փոխայցելություններ` ներառյալ նախագահների պետական այցերը։ Բազմիցս փոխայցելություններ են եղել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։

Տիգրան Սեյրանյանն ավելացրեց նաև, որ 2013 թվականից ներկայացնում է Հայաստանը նաև Սլովակիայում, որի հետ նույնպես հարաբերությունները ջերմ են։

Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականի հունվարի 5-ին՝ Չեխիայի և Սլովակիայի խաղաղ «ապահարզանից» անմիջապես հետո։

Չեխիայի հայ համայնքը հիմնականում հետխորհրդային է, թեպետ, դեսպանի խոսքով, իրեն հայտնի են տեղեկություններ հայերի ներկայության մասին նաև 17-րդ դարի վերջից։ Նախորդ դարի 20-ականներին Չեխիայի Հանրապետությունում ուսանել են մեծ թվով հայ երիտասարդներ, որոնք նույնիսկ միություն են ունեցել։ Հայերի քանակը մեծ չէ, 6-7 հազար հոգի, որոնցից շուրջ երկու հազարը Հայաստանի քաղաքացիներ են։

Պաշտոնապես գրանցված է Հայ առաքելական եկեղեցին, գործում են «Օրեր» պարբերականը, շաբաթօրյա հայկական դպրոցը, մի շարք միություններ, նաև վերջերս ստեղծված երիտասարդական միությունը։  

Սլովակիայում բնակվում են մի քանի հարյուր հայ, կան մի շարք հաջողած գործարարներ, արվեստի գործիչներ, բժիշկներ։

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ