Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան անցնում է հարձակման ...

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում բավական ակտիվորեն քննարկվում է օրերս Թուրքիայի Հանրապետության կողմից ասպարեզ նետված այն լուրերը, թե Նախիջևանում հնարավոր է թուրքական բազա ստեղծվի: Խնդիրը, պետք է նկատել, չնայած դեռևս այքան էլ շոշափելի չի թվում, քանի որ խոսք է գնում ընդամենը ինչ-ինչ մտադրությունների մասին, ակնհայտ է,սակայն,որ եթե հայկական կողմը պատշաճորեն չարձագանքի այս ամենին, Էրդողանը չի հրաժարվելու Անդրկովկասում հետզհետե շոշափելի դարձող իր ծրագրերից: Իսկ Թուրքիայի ծրագրերը, պետք է նկատել, չափազանց հեռուն գնացող են թվում:

Ադրբեջանի հետ Թուրքիայի խորացող ռազմական համագործակցությունը միայն առաջին քայլն է՝ Թուրքիայի կողմից Անդրկովկասում զգալի ներկայություն ունենալու ճանապարհին: Ինչ վերաբերում է Նախիջևանում ռազմաբազա ստեղծելու մտքին, ապա չնայած այն զուտ իրավական տեսանկյունից չափազանց վիճելի ձեռնարկ է, ակնհայտ է, սակայն, որ եթե թուրքական պլաններն աջակցություն գտնեն Արևմուտքի կողմից, ինչն առնվազը միջնաժամկետ հեռանկարում լիովին հավանական է, ապա Անկարան ոչնչի առաջ կանգ չի առնի: Իսկ, թե ինչու պետք է Արևմուտքն աջակցի Թուրքիային այդ հարցում, ակներև է.Թուրքիայի այդ քայլն ուղղակի հարված է Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերին:

Մոսկվան հրաշալիորեն հասկանում է, թե Անդրկովկասում թուրքական զորքերի անմիջական ներկայությունն ինչ է նշանակում իր համար. դա, ըստ էության, մահացու հարված է ռուսական շահերին, ինչպես նաև մահացու վտանգ՝ տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակից Հայաստանի համար, ինչը նշանակում է,որ Ռուսաստանը,որքան էլ փորձի թուրքերի հետ ինչ-ինչ հարցերում ընդհանուր լեզու գտնել կամ համագործակցության գնալ, չի կարող այս պարագայում սառնասրտորեն նայել տեղի ունեցողին. ՆԱՏՕ-ի ներկայությունը հիմա էլ Հարավային Կովկասում Ռուսաստանը կապիտուլյացիայի ենթարկելու հստակ նշան է,որի հետևում իրականում Արևմուտքն է թաքնված:

Սա նշանակում է մեկ բան, որ Նախիջևանում թուրքական ռազմական ներկայություն թույլ չտալու ճանապարհին Հայաստանն առնվազը մեկ դաշնակից արդեն իսկ ունի,և դա Ռուսաստանն է, ինչը, սակայն, չի նշանակում,որ հայկական դիվանագիտությունը պետք է ընդամենը «թամաշա» անողի դերում հանդես գա. դիվանագիտական հսկայական աշխատանք կա անելու, որին էլ պետք է ձեռնամուխ լինել: Երևանը չի կարող հրո ճարակ դառնալ.սա պետք է բոլորը հասկանան:

Դավիթփ ԲԱԲԱՆՈՎ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին