Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լավագույն քարոզարշավը տարիների արված գործն է. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 21–ից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Չնայած խորհրդարանական ընտրություններին հաջորդած հանրային որոշակի «ընտրական» հոգնածությանը, այնուամենայնիվ Երևանի ավագանու ընտրությունները դժվար է թերագնահատել: Վերջիվերջո այս ընտրություններում որոշվում է պետական կառավարման համակարգում առանցքային դեր ունեցող մայրաքաղաքի ղեկավարության հարցը:

Ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերն էլ միանգամից մտան քարոզարշավի շրջափուլի մեջ, չնայած պետք է նշել նաև, որ ընդդիմադիր երկու ուժերը փաստացի քարոզարշավն արդեն սկսել էին նույնիսկ մինչ դրա պաշտոնական մեկնարկը: Ինչևիցե, այստեղ սակայն առավել հետաքրքիր է, թե ինչ հունով է ընթանում այս քարոզարշավը: Եթե ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցությունը կամ ավելի ճիշտ այս կուսակցության ղեկավար և փաստացի միակ հանրաճանաչ ղեկավար Զարուհի Փոստանջյանն իրեն հատուկ յուրօրինակությամբ է առաջ տանում այս գործընթացը՝ հաճախ դուրս գալով պոլիտկոռեկտության սահմաններից, ապա «Ելք» դաշինքը շեշտադրում է կատարում մյուս թեկնածուներին սևացնելով, առանց այդ էլ հայտնի խնդիրները իբրև նոր հայտնաբերված հեծանիվ ներկայացնելով և այլն:

Այս խնդիրներն, ինչպես արդեն նշվեց, առօրյա և կենցաղային են, այսինքն դրանց լուծումը մշտական գործընթաց է և դժվար է անգամ այստեղ հիմնախնդիր տեսնել: Ինչ վերաբերում է հաղթելու ամենամեծ շանսերն ունեցող Հանրապետականին և վերջինիս թեկնածու և գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ապա այստեղ կարծես թե ամեն ինչ ավելի պարզ է: Եթե փորձենք ամփոփել քարոզարշավի մեկնարկից անցած օրերը, ապա պետք է ընդամենը նշենք, որ գուցե և տարօրինակ թվա, սակայն Տարոն Մարգարյանը, լինելով գործող քաղաքապետ, չի թերագնահատում ոչ մի քաղաքական ուժի և ինչպես 2013թ., այնպես էլ հիմա լծվել է բակ առ բակ երևանցիների հետ հանդիպմանը և իր նոր զարգացման ծրագրերի ներկայացմանը:

Ու մինչ մյուս երկու ընդդիմադիր թեկնածուները փորձում են այլընտրանքային քարոզարշավ ներկայացնել՝ մեկը Էրեբունի–Երևանի հիմն է երգում, մյուսը՝ Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունն է սերտում, մեկը բանավեճի է հրավիրում, մյուսը՝ կարողությունն է հաշվում, գործող քաղաքապետը իր հավասարակշիռ պահվածքով ու մոտեցմամբ սկսել է իր նախընտրական քարոզարշավը բակային հանդիպումներով, քաղաքացիների հետ անմիջական շփումներով և իր թիմի կատարած աշխատանքը, ինչպես նաև նոր զարգացման ծրագրերը ներկայացնելով:

Հաջորդիվ կանդրադառնանք նաև յուրաքանչյուր քաղաքական ուժի նախընտրական ծրագրերին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները