Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր Թալիշում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ապրիլյան պատերազմի մասնակից, Թալիշում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է։

Հերոսի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել մշտական բնակության, երբ Սարգիսը դեռ 5 տարեկան էր։ Հերոսի հորաքույրը՝ Գայանե Սահակյանը ասում է, որ այս տարիներին Սարգիսը երբեք Հայաստանում չէր եղել, սակայն որոշել էր՝ հաստատ հայրենիքում է ծառայելու։ Դպրոցն ավարտելուց հետո վերադարձել էր Հայաստան ու զորակոչվել բանակ։  

«Շատ խելոք ու հանդարտ երեխա էր, հատկապես աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ ու ճարպկությամբ։ Ամեն ինչում չափի մեջ էր, գիտեր իր տեղն ու դիրքը։ Դեռ փոքրուց շատ էր սիրում մեքենաներ ու հատկապես ֆուտբոլ։ Միակ նպատակը հենց ֆուտբոլն էր, այդ ուղղությամբ աշխատելն ու լավ ֆուտբոլիստ դառնալը։ Միշտ էլ մեզ հետ շատ դրական տրամադրվածությամբ էր խոսում բանակի մասին։ Արդեն ծառայության ընթացքում էլ, երբ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Արձակուրդի ժամանակ մեզ մոտ էր գալիս, հարցուփորձում էինք իր բանակայի կյանքի մասին: Ճիշտ է, հիմնականում չէր մանրամասնում, բայց  համոզված նշում էր, որ տղայի համար ծառայությունը մեծ բան է կատարելագործվելու, կոփվելու առումով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հորաքույրը։

Հայաստան վերադառնալուց հետո Սարգիսը թեպետ նոր միջավայրում էր հայտնվել, շատերին չէր ճանաչում, սակայն իրեն ոչ մեկից հեռու չէր պահում, շփման համար բաց էր ու ընկերասեր, ամեն հարցում  կանգնած էր ընկերների կողքին։

Հորաքույրն ասում է՝ մարտի դաշտում Սարգիսն ու մյուս տղաներն, իրոք, մեծ գործ արեցին, հերոսաբար պայքարեցին հակառակորդի դեմ։ Սարգիս Սահակյանը զոհվել էր հակառակորդի դեմ թեժ մարտում՝ հետ շպրտելով նրանց ու կյանքի գնով պաշտպանելով Թալիշի՝ իրեն վստահված դիրքը:

«Իմ որդին նույնպես ծառայում է Արցախում, եւ, այո, որպես ծնող մենք էլ ենք ուզում, որ գնան, ծառայեն այդ երկու տարին, կոփվեն. պարզապես կարծում եմ՝ եթե անգամ պետությունը կանգնած է զինվորի կողքին, ապա թույլ է կանգնած։ Մեր տղաները շատ լավն են։  Հպարտ և ուրախ ենք, որ նման զավակներ ունենք… Ուղղակի շատ ավելի լավ կլինի, եթե պետությունը մի փոքր ոգեւորի, պնդացնի նրանց թիկունքը։ Հպարտ ենք, որ Սարգսի պես հարազատ ենք ունեցել, բայց շատ ցավալի է, որ հիմա մեզ հետ չէ»,- նշում է հերոսի հորաքույրն ու հավելում, որ ապրիլյան պատերազմի օրերին հատկապես ոգեւորվել է՝ տեսնելով հայ ժողովրդի համախմբվածությունը, զինվորի կողքին կանգնելու, աջակցելու պատրաստակամությունը.

«Մարդիկ, իսկապես, շատ լավն են։ Զինվորի կողքին կանգնած էին թե´ մեծահասակները, թե´ երիտասարդները, անգամ փոքրերը։ Մի ամբողջ ազգ ոտքի էր ելել, որ անպայման օգնի զինվորին։ Նույնիսկ 15-16 տարեկան դպրոցականներն էին ոգեւորված գնում զինկոմիսարիատներ, ուզում էին անպայման հասնել առաջավոր գիծ, թիկունք կանգնել զինվորներին։ Դա մեզ համար անչափ մեծ նշանակություն ունի»։

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ