Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է նշանակում Էրդողանի թիմի հաղթանակը մեզ համար

ԲԼՈԳ

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրքիայում Էրդողանի թիմը հաղթանակ է գրանցել սահմանադրական հանրաքվեում, ինչը առաջին հերթին նշանակում է, որ քեմալական մոդելի վրա հիմնված աշխարհիկ Թուրքիան հետայսու անցյալում է, իսկ հիմա գործ ենք ունենալու նեոօսմանիզմի վրա հիմնված ագրեսիվ, իսլամիստական նկրտումներով ու էքսպանսիվ Թուրքիայի հետ։ Դե Էրդողանն էլ, բնականաբար, կլինի նոր սուլթանը՝ Ռեջեպ Ա-ն։

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ Լավագույն դեպքում՝ ոչ մի լավ բան։ Վատագույն դեպքում՝ էապես աճած արտաքին ռիսկեր մեր արևմտյան սահմանին։ Ու այս առնչությամբ կրկին ագամ ակտուալանում է Ռուսաստանի հետ պինդ ու որակյալ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունենալու հարցը, որովհետև միանգամայն ճիշտ է այն պնդումը, որ կարճաժամկետ հեռանկարում մեր ամենաիրական ռիսկերը Ադրբեջանի հետ են կապված, սակայն միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում մեր թիվ մեկ ռիսկն ու թշնամին Թուրքիան է, իսկ նեոօսմանական Թուրքիան՝ առավել ևս, իսկ նման ռիսկի դեմ միայն մեր ուժերը ակնհայտորեն բավարար չեն։

Անհանգստացնողը սակայն այն է, որ մեր հասարակությունում գրեթե բացակայում է ժամանակակից Թուրքիայի ադեկվատ ընկալումը։ Հանրային ընկալման մեջ Թուրքիան կա՛մ ինչ-որ հետամնաց ու արխայիկ կերպարով է ներկայացված, կամ էլ պուպուշ-սիրուն երկրի, որը սակայն բնակեցված է յաթաղանով ենիչերիներով։ Իսկ իրականում Թուրքիան հզորագույն տարածաշրջանային տերություն է՝ զարգացած տնտեսությամբ, արդյունաբերությամբ ու ռազմական մեքենայով, որը պլանավորում է շուտով ունենալ սեփական տիեզերական ծրագիրը և մոտ է ինքնաբավությանը։ Էլ չասենք, որ ՆԱՏՕ-ի անդամներից ամենաանկախն ու ինքնուրույնն է՝ սեփական արտաքին ու ներքին շահերը պաշտպանելու հարցում (իհարկե՝ ԱՄՆ-ից հետո)։

Այնպես որ, առաջիկա զարգացումները Թուրքիայում բավականին ուշագրավ են լինելու և կարող են անմիջականորեն ազդել մեր շահերի վրա։ Ի վերջո՝ մինչ այժմ մենք գործ ունեինք Եվրոպայի հետ ինտեգրման տենչող մոդերնիստական պետության հետ, իսկ թե ինչպիսին կլինի Ռեջեպ Ա-ի սուլթանատ դարձած Թուրքիան՝ դեռ մե՜ծ հարցական է։

«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ