Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարում կխաղարկվի 24 մեդալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինաիդա Սիմոնյանի հիշատակին  նվիրված մրցաշարը մեկնարկել է ապրիլի 14-ից և կտևի մինչև ապրիլի 16-ը: Մրցաշարն ամենամյա է, նախաձեռնողն ու իրականացնողը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն է, կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մրցաշարը պլանավորված էր դեռ Զ. Սիմոնյանի կենդանության օրոք, նա ինքը մասնակցում էր նախապատրաստական աշխատանքներին, մրցմանը պետք է մասնակցեին հրաձգության վետերանները և առաջին կրակոցը պետք է կատարեր հենց լեգենդար մարզուհի Զ. Սիմոնյանը: «Ամեն-ինչ արվել է պլանավորվածի պես, սակայն ցավոք արդեն առանց Զ. Սիմոնյանի: Վետերանների մրցաշարից հետո ամեն տարի մրցմանը մասնակցում են հանրապետության լավագույն մարզիկները: Յուրաքանչյուր մրզիկի համար մեծ պատիվ է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին մասնակցելը և յուրաքանչյուրը ջանում է հնարավորինս լավ մասնակցել»,- ասված է հայտարարության մեջ:

Մարզիկները կմրցեն գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններից` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Ընդհանուր թվով կխաղարկվի 24 մեդալ: Հաղթող մարզիկները կարժանան դրամական պարգևի, դիպլոմի ու մեդալի, կպարգևատրվեն նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:

Սպորտային հրաձգության միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված նոր կանոնակարգի համաձայն` մրցումների ժամանակ ցածրաձայն հնչում է երաժշտություն, որի նպատակն է հետաքրքրացնել մարզաձևը: Հայաստանը նույնպես առաջնորդվում է նոր կանոնակարգով, և արդեն 2-րդ անգամ մրցումներն անց են կացվում երաժշտության ներքո:

Մրցմանը մասնակցում է 75 մարզիկ հետևյալ կազմակերպություններից՝ Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոց, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, Հրաձգության  հանրապետական մարզադպրոց, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:

Զինաիդա Սիմոնյանն Աշխարհի 4-ակի, Եվրոպայի 16-ակի, Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն է, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ, Սպորտի վաստակավոր վարպետ:

Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարում