Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Մուշեղ Զաքարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝  Մուշեղ Զաքարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ 

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր  Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

«Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։

Քննության տվյալներով՝  ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Յուրիկ Մանուչարյանին և Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Միջոցներ են ձեռնարկվում՝ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու համար։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ միջադեպին ներկա գտնված անձանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարի