Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 սովորություն, որ ունեն ձանձրալի մարդիկ

ՖՈՏՈ

Բազմաթիվ հոգեբաններ փաստում են, որ եթե ձեր կյանքն անհետաքրքիր ու ձանձրալի է, դա ոչ թե շրջապատի մեղավորությունն է, այլ ձեր։ Elle-ը գրում է, որ մարդիկ փորձում են թաքցնել, որ ձանձրալի են, սակայն կա մի քանի պարզ եղանակ, որոնց շնորհիվ կարող եք պարզել, որ ձեր զրուցակիցն անհետաքրքիր ու ձանձրալի է։

Եվ այսպես, 10 սովորություն, որ ունեն ձանձրալի մարդիկ.

1.      Չեն լսում զրուցակցին։ Այսպիսի մարդկանց հետ դժվար է զրուցել, քանի որ նրանք կամ չեն լսում ձեզ ու միայն «ըհը» են պատասխանում, կամ էլ միայն իրենց կյանքի մասին են պատմում ու չեն լսում, թե դուք ինչ եք ասում։

2.      Չեն արձագանքում ժեստերին։ Վերբալ շփման հետ մեկտեղ մարդիկ օգտագործում են նաև ժեստերը, որոնք ավելի զգացմունքային ու խորն են դարձնում նրանց խոսքը։ Եթե ձեր զրուցակիցն անհետաքրքիր անձնավորություն է, ապա դուք ոչ մի դեպքում չեք կարողանա ստիպել նրան պատասխանել ձեր ժեստերին։

3.      Չեն կարողանում ծիծաղեցնել զրուցակցին։ Հումորի զգացողությունը խոսում է այն մասին, որ մարդը կարող է իրավիճակը դիտարկել տարբեր տեսանկյուններից, իսկ ձանձրալի մարդիկ ինֆորմացիան ընդունում են այնպես, ինչպես այն մատուցում են իրենց։

4.      Նույն գործողություններն են անում։ Եթե ունեք այնպիսի ընկեր կամ ծանոթ, որը ոչ մի նոր վայրում չի ցանկանում գտնվել, միշտ ստիպում է ձեզ նույն վայրերն այցելել, ապա նա ձանձրալի է, քանի որ նրանք վախենում են դուրս գալ իրենց հարմարավետության շրջանից։

5.      Չեն մասնակցում խոսակցությանը։ Դուք երբեք չեք լսի, որ ձանձրալի մարդը երկար խոսի ինչ-որ թեմայի շուրջ։ Նրանք պարզապես զլանում են մտածել այդ մասին ու սովորաբար նույն բառերով են պատասխանում՝ «Չգիտեմ», «Դժվարանում եմ պատասխանել», «Հավանաբար, դու ճիշտ ես», «Երբեք այդ մասին չեմ մտածել» և այլն։

6.      Սեփական կարծիք չունեն։ Ձանձրալի մարդիկ սեփական կարծիք չունեն, քանի որ նրանց համար միևնույն է։ Նրանք միշտ նույն արտահայտություններով են խոսում ու ներկայացնում են ինչ-որ տեղում լսած ինչ-որ մեկի կարծիքը։

7.      Չեն կարողանում պատմություններ պատմել։ Որևէ պատմություն պատմելու կամ իրավիճակը նկարագրելու համար հարուստ երևակայություն է անհրաժեշտ։ Ձանձրալի մարդիկ թույլ երևակայություն ունեն, այդ պատճառով էլ չեն կարողանում պատմություններ պատմել։

8.      Չեն կարողանում այլ մարդկանց դրության մեջ իրենց պատկերացնել։ Ինչ-որ մեկի փոխարեն իրենց պատկերացնելու համար նույնպես երևակայություն է պետք։ Պետք է կարողանալ ավելի խորը մտածել ու դատողություններ անել, իսկ ձանձրալի մարդիկ սեփական աշխարհում են ապրում։

9.      Նրանք պատմելու ոչինչ չունեն։ Քանի որ ձանձրալի մարդկանց մեծամասնությունն անում է նույն բանն ու գնում է նույն վայրերը, այդ պատճառով էլ նրանց կյանքում նորություններ չեն լինում և նրանք պատմելու ոչինչ չունեն։

10.  Խոսում են այն թեմաներից, որոնք միայն իրենց են հետաքրքիր։ Հետաքրքիր զրուցակիցը սովորաբար փորձում է այնպիսի թեմաներ ընտրել, որ երկուսդ էլ կարողանաք մասնակցել զրույցին, իսկ ձանձրալի մարդիկ խոսում են միայն այն բանի մասին, ինչ իրենց է հետաքրքրում։

Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս