Երևան, 26.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչներին ներկայացվել է Կանաչ կլիմայական հիմնադրամի ուղղությամբ Հայաստանի հաջողված փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղրղզստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` Կանաչ կլիմայական հիմնադրամի ուղղությամբ Հայաստանի իրականացրած աշխատանքների հաջողված փորձին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի գլխավորությամբ և  Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Ումետալիևի գլխավորությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Ա. Մարտիրոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնո ւթյան հետ կապերի բաժնից:

Իր ողջույնի խոսքում  Ս. Պապյանը կարևորել է ոլորտին առնչվող հարցերի շուրջ միջազգային հարթակներում երկու երկրների ներկայացուցիչների արդյունավետ համագործակցությունը: Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է կլիմայի փոփոխության հարցերով Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքների հիմնական մեխանիզմները և պատասխանատու կառույցների համագործակցության առանձնահատկությունները:

Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Ումետալիևը շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար` նշել է, որ իրենց հետաքրքրում է Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հաջողված փորձը:

Ա. Մարտիրոսյանը գոհունակությամբ նկատել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը դարձել է կլիմայական ֆինանսավորման հարցերում պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցության սերտացման հարթակ:

ՄԱԿ-ի  «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային  կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Գաբրիելյանը ներկայացրել է «Հայաստանի կլիմայական քաղաքականության հիմնական ուղիները և ֆինանսական գործիքները» խորագրով ելույթը, իսկ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը մատուցել է տեղեկատվություն՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Ադապտացիոն հիմնադրամի և Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ Հայաստանի համագործակցության  վերաբերյալ:

Ելույթներին հաջորդել են երկկողմանի համագործակցության հնարավոր ուղիների և այլ հարցերի վերաբերյալ քննարկումները: 

 

Ոսկու գները կրկին գերազանցել են բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշըԳրիգորի Լեպսն ու Ավրորա Կիբան բաժանվել են ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ճանապարհի համար աղոթք Ուկրաինայի հավաքականը հրաժարվել է Հայաստանի թիմի խաղացողների հետ ձեռքսեղմումից․ «Матч ТВ»Ուշադրություն վարորդներինԻրաքի խորհրդարանը երեքշաբթի կընտրի երկրի նախագահին․ նոր վարչապետ կդառնա Նուրի ալ-ՄալիկինԿարճաժամկետ սննդակարգը վարսակի հիման վրա բարելավում է խոլեստերինի մակարդակը եւ մետաբոլիզմը. Nature CommunicationsԻրանը երեք ամսով փակել է իր օդային տարածքը. «Дневник иранского журналиста» Թրամփը ՌԴ այցելելու հրավեր ունի, որը ստացել է դեռ Անքորիջում․ Ռյաբկով Ուիթքոֆը Պուտինի թարգմանչին անվանել է «լեգենդ՝ Երկրի լավագույն ձայնով» Հարավային Կորեայի նախկին վարչապետը վախճանվել է Վիետնամում գործնական ուղևորության ժամանակԱլիևի հայտարարությունը Հայաստանի տարանցիկ ուղու մասին քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները. ՍաակաշվիլիԲերանի խոռոչի մանրէները և ճարպակալումը. նշվել է նյութափոխանակության վրա ազդող անսպասելի գործոնըՀազարավոր նոր գործի տեղեր հյուրընկալության և գինեգործության ոլորտում. Նարեկ ԿարապետյանՀայազգի հայտնի երգիչ Անդիի սրտառուչ գրառումը՝ Իրանի ցույցերի զոհերի առթիվԱլի Խամենեին տեղափոխվել է ստորգետնյա բունկերԱբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է. Իշխան ՍաղաթելյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից «Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 3:0«Մեր երեխաների ուղեղները չեն վաճառվում»: Մակրոնն արագացնում է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համարՀռոմի պապը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման համարLouis Vuitton-ը աճուրդի է հանել յուրօրինակ ֆուտբոլային ժամացույց Ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն մտադիր չեն որևէ բան քննարկել Կայա Կալասի հետ. Պեսկով Իրաքը պատրաստվում է դատական կարգով հետապնդել Սիրիայից տեղափոխվող ԻԳԻԼ-ի զինյալներինԶինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ Իսրայելը 2025 թվականին ռազմական կարիքների համար ծախսել է 29 միլիարդ դոլար. TOI Աշխարհի ամենամեծ քիմիական BASF կոնցեռնը ԳԴՀ-ից փոխհատուցում է ստացել՝ ՌԴ-ում կորուստների համար«Ատլետիկոն» տանը հաղթեց «Մալյորկային»՝ բարձրանալով երրորդ հորիզոնական Հրդեհ՝ Փոքր Այրում գյուղում Հունգարիային չես կարող վախեցնել, Բուդապեշտը չի զիջի ճնշումներին կամ սպառնալիքներին. ՕրբանԼուկաշենկոյի սպիտակ շպիցին ավելի շատ իրավունքներ են տրվել, քան Բելառուսի ժողովրդին. ԶելենսկիՀազարավոր ճապոնացիներ հավաքվել են հրաժեշտ տալու պանդաներին Թրամփի քաղաքականության «ուժային» մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի կուրսին․ Պեսկով«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանումՄոսկվան պահանջել է ազատ արձակել Մադուրոյին ԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲացառիկ առաջարկ ընտրություններից առաջ. Էդմոն ՄարուքյանԾովային հսկաները՝ թիրախի տակ. մարդիկ կետերի որսով զբաղվել են 5 000 տարի առաջ Սամարայում 20 աստիճան ցրտին փիղը փախել է կրկեսից և զբոսնել քաղաքի կենտրոնում LEGO-ի գերտարօրինակ Crocs-ի դեբյուտը Փարիզում. երկրպագուներն արդեն մեմեր են ստեղծումՀորոսկոպ. Նեպտունը փոխում է նշանը Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՖուտզալի Եվրո-2026․ Հայաստան-Չեխիա՝ 5-4 Կոտայքում բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes» Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան