Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազատության հրապարակում իր մեկնարկը տվեց «Ո՛չ»-ի շարժումը. լուսանկարներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչպես հայտնում է Past.am-ը, Երևանի Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին հրավիրեց հանրահավաք՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Հանրահավաքին ելույթ ունեցան «Չե՛ք անցկացնի»-ի երիտասարդները, ինչպես նաև ընդդիմադիր ՀԱԿ, «Ժառանգություն» և այլ ուժերի ներկայացուցիչներ:

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը ներկաներին ասաց. «Ամբողջ հասարակությունը դեմ է փոփոխություններին` այդ թվում և իշխանության միջին ու ստորին օղակները, նաև միջազգային հանրությունը, բայց իմացեք, որ դուք եք առաջին ճակատը»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ընդգծեց հետևյալը. «Քիչ ենք, որովհետև կարծում եմ, այլ ուղերձ է պետք հասարակությանը: Հասարակությունը բացառապես մեկ խնդիր ունի լուծելու, դա արմատական համակարգային փոփոխություններն են, որոնք պետք է սկսեն իշխանափոխությունից: Իսկ իշխանափոխություն առանց միասնության հնարավոր չէ»:

Ըստ Մարտիրոսյանի՝ եթե նույնիսկ այսօր իշխանությունները հրաժարվեն սահմանադրական փոփոխություններից, երկրի առաջ ծառացած խնդիրները չեն վերանա: Հանրահավաքի մեկ այլ ելույթ ունեցող՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է պահպանել իր իշխանությունը՝ քանդելով կիսանախագահական համակարգը:

«Ականատես ենք, թե ինչպես են մարդիկ դավաճանում իրենց սկզբունքներին, գնում նախագահի նստավայր` քննարկելու սահմանադրական փոփոխությունները, որպեսզի կառավարությունում տեղ ունենան:

Այսօր ոչ թե Ազգային ժողով է, այլ բիզնես ֆորում, նրանց համար քծնանքն ապրելու միջոց է, ո՞վ է սրա դեմն առնելու: Այս ավանտյուրան վնասելու է Հայաստանի արտաքին վարկին, քայքայելու է Հայաստանի անվտանգությունը »,- ասաց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք , որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Սահմանադրության նոր նախագիծը կդրվի ԱԺ-ի քվեարկության: «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Արշակ Մուսախանյանը տեղեկացրեց, որ այդ օրն իրենք նախատեսում են Ազգային ժողովի դիմաց իրականացնել բողոքի ակցիա: Իսկ այսօրվա հանրահավաքն ավարտվեց երթով:

 

Լևոն Փանոսյան

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին Լավրովը չորեքշաբթի կայցելի Նիգեր Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Երասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվել Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին G7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերները Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո տանկեր է վնասվել Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար (տեսանյութ) Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Բժիշկները հայտնաբերել են մի հայտնի խաղալիք, որը երեխաներին հիվանդանոց է ուղարկում