Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախարար Վահան Մարտիրոսյանին են ներկայացվել հեռարձակման թվայնացման գործընթացի արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը նախարարին ներկայացրեց հեռուստահեռարձակման արդեն թվայնացված համակարգը, վերջին շրջանում կատարված տեխնիկական բարելավումները, հետագա զարգացման ծրագրերը:

Գլխամասային կամ կենտրոնական կայանում, որտեղից  կառավարվում է Հայաստանի ամբողջ տարածքի թվային հեռուստահեռարձակումը, նախարարը ծանոթացավ ներդրված նորագույն տեխնիկական հնարավորություններին, որոնց  միջոցով  ապահովվում է թվային հեռարձակման բարձր որակը։

Կայանի վերահսկողության և կառավարման  կենտրոնում  էլ նախարարին ներկայացվեց, թե ինչպես է վերահսկվում  և կառավարվում  հանրապետության բոլոր հեռուստակայանների և հեռուստաեթերի անխափան աշխատանքը։

Նշվեց, որ ՀՀՌՑ հեռարձակման ցանցի ենթակառուցվածքը ներառում է մեկ կենտրոնական կայան Երևանում, ավելի քան 210 մարզային հաղորդիչ կայաններ և եթերային հոսքերի վերգետնյա փոխանցման օպտիկամանրաթելային և արբանյակային ցանցեր: Թվային հեռուստատեսության ցանցը ներառում է Հայաստանի բնակավայրերի 100 տոկոսը։ Այն Երևանի և  հարակից տարածքների հեռուստադիտողների համար ներկայում ապահովում է 18 հեռուստատեսային և 1 ռադիո ալիքների անվճար հասանելիություն, իսկ մարզերի բնակիչների համար՝ 9 հեռուստատեսային և 1 ռադիո ալիքների՝ ներառյալ  մարզային սփռման  հեռուստաալիքների հասանելիություն:

Մշակված համակարգը տեխնոլոգիական հնարավորություն է ընձեռում հեռուստատեսային ալիքները հեռարձակել ինչպես ստանդարտ (SD), այնպես էլ բարձր (HD) թողունակությամբ՝ ունենալով բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ զարգացնելու հնարավորություն:

Նախարարին ներկայացվեցին նաև անալոգային հեռուստահեռարձակման ընթացքում կիրառված տեխնիկական միջոցները, դրանց կիրառման հետագա հնարավորությունները։

Շրջայցից հետո տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ընկերության զարգացման ծրագրերը,  նոր տեխնիկական լուծումները, ենթակառուցվածքային բարելավումները, թվային միջավայրում հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցական այլ ծառայությունների  կոնվերգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Վահան Մարտիրոսյանն իր նկատառումներն ու դիտողություններն արեց ընկերության գործունեության վերաբերյալ, միաժամանակ նաև հավաստեց իր բազմակողմանի օժանդակությունը՝ համակարգի զարգացման ծրագրերն իրականացնելու համար։

 

Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարում