Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական բանակում կանանց ներգրավվածությունը հետզհետե ավելանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դժվարությունները խոչընդոտ չեն Զինված ուժերում կանանց ներգրավվածության հարցում: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ով աշխատել է թե 90-ականների արցախյան պատերազմի, թե 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, շատ դժվարությո ւնների միջով է անցել, սակայն երբևէ չի ընկճվել ու սիրով, պատրաստակամությամբ շարունակել է աշխատանքը:

Արցախյան պատերազմի տարիներին աշխատանքը բավական ծանր էր, և բոլորը սպասում էին, որ Գայանե Հովհաննիսյանը չի դիմանա, գործը կթողնի և իր աշխատանքը կշարունակ քաղաքացիական բուժհաստատություններում:  Չնայած նման խոսակցություններին ու սպասումներին` Գայանե Հովհաննիսյանի մեջ տարեցտարի ավելի էր ամրանում այն համոզմունքը, որ ճիշտ ճանապարհ է ընտրել:

«Մինչև հիմա ես շարունակում եմ իմ աշխատանքը ռազմական ոլորտում: Իհարկե, լինում են պահեր, երբ թվում է, թե ինչ-որ բան ուժերիցդ վեր է, սակայն երբ տեսնում ես, որ վիրավոր զինվորը, որի վերականգնումն անհույս էր, որոշ ժամանակ հետո իր ոտքով թողնում է բաժանմունքը, դա մեծ ուժ է տալիս շարունակելու ծառայությունը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Գայանե Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ծառայությունն ընտանիքի հետ համադրելը դժվար է, սակայն շնորհիվ իր ընտանիքի անդամների, կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանը, Երևանում ստանալով բարձրագույն կրթություն և իրավաբանի որակավորում, որոշում է մեկնել Արցախ: Այնտեղ սկզբում աշխատել է որպես փաստաբան, այնուհետև ստանձնել նոտարի պաշտոնը: Ընտանեկան փոփոխություններով պայմանավորված՝ տարիներ անց վերադառնում է Երևան: Տեղեկանալով, որ Պաշտպանության նախարարությունում ձևավորվել է իրավաբանական վարչություն, որոշել է ընդունվել այդտեղ աշխատանքի:

«Ինձ դա հաջողվեց, և արդեն 17 տարի աշխատում եմ ՊՆ իրավաբանական վարչությունում: Մասնագիտական գործունեություն իրականացնելիս ծայրաստիճան դժվար փուլեր չեմ ունեցել, ինչ արել եմ, արել եմ սիրով: Այս ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ է լինել սկզբունքային, սիրել աշխատանքը, ունենալ մասնագիտական լավ հմտություններ, կրթվել»,-ասաց նա:

Երբ Նարինե Կարապետյանն իրավաբանական վարչությունում աշխատանքի է ընդունվել, միակ կին իրավաբանն է եղել: Այսօր արդեն վարչության աշխատակազմի կեսը կանայք են: Դա նշանակում է, որ հայկական բանակում կանանց ներգրավվածությունը հետզհետե ավելանում է:

Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները