ԵՄ-ն խոստացել Է Սիրիային ավելի քան 1 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել 2018-2019 թվականներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Եվրամիությունը խոստացել Է Սիրիային որպես հումանիտար օգնություն 560 մլն եվրո հատկացնել 2018 թվականին եւ նույնքան Էլ՝ 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում բացելով Սիրիային նվիրված դոնորական խորհրդաժողովը:
«Եվրամիությունն ամբողջովին կատարել Է 2016 թվականի համար տված իր խոստումները, պահպանել աջակցության մակարդակը 2017 թվականին: Մենք պահպանում ենք (օգնություն տրամադրելու) մեր պարտավորությունները՝ 2018 թվականին 560 մլն եվրոյի չափով եւ նույնքան Էլ՝ 2019 թվականին»,-ասել Է նա:
Այդ միջոցներով ձեռք բերված առաջին անհրաժեշտության առարկաները, պարենամթերքը եւ դեղամիջոցները բաշխվելու են միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի գործակալության միջոցով:
Մոգերինին նաեւ ընդգծել Է, որ հումանիտար ջանքերը պետք Է ուղեկցվեն Աստանայում հրադադարի շուրջ բանակցություններում եւ Սիրիայի հակամարտության քաղաքական լուծում գտնելուն նվիրված Ժնեւի հանդիպումներում իրական առաջընթացի ձեռքբերմամբ: «Միայն հակամարտության քաղաքական լուծումը կարող Է թույլ տալ ապահովելու արդյունավետ պայքարը եւ հեռանկարում հաղթանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



