Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն ու Լատվիան լրատվական կամուրջներ են կառուցում. «Արմենպրես»-ը ստորագրեց համաձայնագիր «Լետա»-ի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Լատվիայի ազգային լրատվական գործակալությունները՝ «Արմենպրես»-ը և «Լետա»-ն, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա երկու գործակալությունների միջև ակտիվացնել տեղեկատվական փոխանակումը և մասնագիտական գործակցությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ռիգայից: Փաստաթուղթն ստորագրել են «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և «Լետա»-ի Տնօրենների խորհրդի անդամ Յուրիս Մենզինչը: Համաձայնագիրը ստորագրվել է Լատվիայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում:

«Հայաստանի և Լատվիայի ազգային լրատվական գործակալությունների միջև ստորագրված համաձայնագիրը լավ հնարավորություն է ամրապնդելու մասնագիտական համագործակցությունը, ինչպես նաև խթանելու տեղեկատվության փոխանակումը: Կարծում ենք՝ համաձայնագրի ստորագրումը երկու գործակալությունների համար գործակցության նոր էջ կբացի»,-նշել է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Լատվիայի գործակալության ղեկավար Յուրիս Մենզինչն իր հերթին ընդգծել է երկու գործակալությունների միջև տեղեկատվական փոխանակումների նշանակալիությունը: Մեծապես կարևորվել է փաստաթղթի ստորագրումը, նշվել, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել:

Երկու գործակալությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման փոխհարստացնող միջոցառումների անցկացման: Համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների առաջատար գործակալություններին համագործակցություն ծավալել նաև լուսանկարների ժապավենների փոխանակման հարցում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Այն պետական լրատվամիջոց է: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկայում թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` 4 լեզուներով: «Արմենպրես»-ը աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ ունի երկկողմ գործակցության պայմանագրեր, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին:

«Լետան» բալթյան խոշորագույն լրատվական գործակալություններից մեկն է, որն ապահովում է բալթյան տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքի մասին բազմալեզու տեղեկատվություն։ Այն հիմնադրվել է 1919 թվականին:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ