Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երգող Հայաստան» երգչախմբերի մրցույթի հաղթողները դրամական պարգևների կարժանանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 25-ից մեկնարկել է «Երգող Հայաստան» խորագրով մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթը: Մրցույթի մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին մրցույթի կազմկոմիտեի նախագահ, խմբավար, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի խորհրդական, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը:

«Այս ծրագիրն իրականացվում է 2001 թվականից և նպատակ ունի զարգացնել երգչախմբային արվեստը, տարածել և հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ու նպաստել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լիլիա Նիկոյանը:

Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Հայաստանի և Արցախի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան, ստեղծագործական կենտրոնների,  հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով և երկու կարգով`

Կարգ Ա-Երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր (կրտսեր և ավագ),

Կարգ Բ-Հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական  կազմակերպությունների երգչախմբեր:

«Մրցույթում կա մի կարևոր սկզբունք, որի համաձայն` երեխաները պետք է կատարեն նաև հայ կոմպոզիտորների գործեր: Մրցույթի համար գրվել է երեք ստեղծագործություն. կոմպոզիտոր Ստեփան Շաքարյան, խոսք` Յուրի Սահակյանի (փոքր տարիքի խմբի համար), կոմպոզիտոր Վարդան Աճեմյան, խոսք` Ավետ Բարսեղյանի (հանրակրթական դպրոցների համար), կոմպոզիտոր` Վարդ Մանուկյան, խոսք` Կարո Վարդանյանի»,- ասաց Դավիթ Ղազարյանը:

Նրա խոսքով` մրցույթը փաստում է այն հանգամանքը, որ դրա շնորհիվ երգչախմբերի գեղարվեստական մակարդակը  բարձրացել է:

Ղազարյանն ընդգծեց, որ լուրջ խմբավարական դպրոց է աշխատում ժյուրիի կազմում: «Յոթ հոգուց բաղկացած ժյուրին գլխավորում է արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Իվան Վարդանյանը»,-ասաց նա:

Հաղթող երգչախմբերին կտրվեն դիպլոմներ և դրամական պարգևներ:

Մրցույթի առաջին փուլն անցկացվում է մարտի 25-ից ապրիլի 15-ը` ՀՀ մարզերում, Արցախում և Երևանում, 2-րդ փուլը` ապրիլի 29-30-ը Երևանում: Մրցանակների հանձնումը և գալա համերգը կկայանա մայիսի 9-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանը:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ