Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չի բացառվում, որ դհոլ–զուռնայով բացվող ծրագրերի դհոլը վաճառվի, իսկ զուռնան էլ սկսի քելեխի երաժշտություն նվագել–2. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչական գրասենյակներ հիմնելու նպատակով, ինչպես նաև հայկական արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, զբոսաշրջության աճին խթանելու և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելու նպատակով վաղը Երևանում կբացվի Հայաստանում «Հալալ»–ի գրասենյակը:

Պաշտոնական տեղեկության համաձայն Հայաստանում «Հալալ»–ի գրասենյակի բացումը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով արտահանման ծավալների մասին հնարավոր կլինի խոսել բացառապես այն ժամանակ, երբ ձևավորվի հայկական ապրանքների հանդեպ պահանջարկը:

«Մեզ մոտ պարբերաբար որոշ շուկաներ ներգրավելու առումով իշխանություններն ինչ–որ քայլեր իրականացնում են, սակայն որոշ ժամանակ հետո հասկանում են, որ այն ծավալով, որքանով ցանկանում էին, չեն կարողացել դաշտը գրավել: Այս առումով մեզ պե՞տք է օրինակ՝ «Հալալը», միանշանակ պետք է, բայց արդյո՞ք այն երաշխավորում է մրցունակության բարձրացում՝ ոչ, չի երաշխավորում»,– համոզված է Բ. Պիպոյանը:

Մրցունակություն ապահովելու համար հարկավոր է ոչ միայն սննդի անվտանգության վրա ուշադրություն դարձնել, այլ՝ որակը բարձրացնել: Այդ պայմաններում անվտանգ ապրանքը կարող է այս կամ այն շուկայում ներկայացված լինել, սակայն չվաճառվել, զուտ ցածր որակ ունենալու պատճառով, ինչպես Եվրամիության անդամ շատ երկրներ մեղր արտահանելու դեպքում եղավ:

«Եվրամիությունը Հայաստանի Հանրապետության համար մեղրի արտոնագիր տվեց, բայց քանի՞ տոննա մեղր արտահանվեց և վաճառվեց: Մեր մեղրը էկոարտոնագիր չուներ, այդ իսկ պատճառով էլ եվրոպական երկրներում դարձավ ոչ մրցունակ և հարցը փակվեց»,– ասաց Բ. Պիպոյանը:

Ստացվում է, որ իշխանությունների կողմից դհոլ–զուռնայով մատուցված նման ծրագրերը ոչ միշտ են իրենց արդարացնում, որի պատճառներն այնքան շատ են, որ մեկ հոդվածում հնարավոր չէ բոլորը ներկայացնել: Ինչ վերաբերում է «Հալալի» գրասենյակի միջոցով պարսկական շուկայում հաջողություններ արձանագրելուն, ապա ինչպես եվրոպականի դեպքում էր, չի բացառվում, որ այստեղ նույնպես առանձնապես ցնցող հաջողություններ արձանագրել չհաջողվի:

«Չի բացառվում, որ դհոլ–զուռնայով բացվող ծրագրերը օգուտ չտան Հայաստանին, դհոլը վաճառվի, իսկ զուռնան էլ սկսի քելեխի երաժշտություն նվագել»,– ասաց Բ. Պիպոյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում