Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուտով կծնվի նրա 2-րդ երեխան. «Ուրալի» վթարից ծանր վիրավորված զինվոր Մարտին Զոմչյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

armtimes.com-ը գրում է.

Երեկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայի վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեկի՝ Մարտին Զոմչյանի վիճակը ծանր է: Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ պայմանագրային Զոմչյանը հիմնական վնասվածքները ստացել է գլխի շրջանում, ինչով էլ պայմանավորված է նրա վիճակի բարդությունը: Նշենք, որ 28-ամյա Մարտին Զոմչյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից է, ամուսնացած է, մեկ անչափահաս երեխա ունի, շուտով կծնվի նաեւ երկրորդ երեխան:

Մարտին Զոմչյանի եղբայրը՝ Միքայել Զոմչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը հիվանդանոցում է, որեւէ հստակ տեղեկություն չունի եղբոր վիճակի մասին:

«Շատ վատ վիճակում է, չեմ կարող ստույգ որեւէ բան ասել: Վերակենդանացման բաժանմունքում է, վիրահատություն են արել, բժիշկներն ասում են՝ նորմալ է, բայց չգիտենք՝ դա մեզ հույս տալու համա՞ր են ասում, թե՞ իրականում նորմալ է»,- ասաց Միքայելը:

Խոսելով Մարտինի ստացած վնասվածքների մասին՝ եղբայրը նշեց, որ վնասվածքներ կան ինչպես գլխի շրջանում, այնպես էլ դեմքի, ոտքի եւ աղիների:

«Ես էլ եմ պայմանագրային զինծառայող, եղբայրս էլ: Մեր հայրենիքն է, չենք կարող չպաշտպանել: Այնպես չի, որ զուտ ընտանիք պահելու համար է, ճիշտ է, դա էլ կա, դա առաջնային է, բայց սիրում ենք զինվորականի համազգեստը եւ մեր պարտքն ենք համարում: Չգիտեմ ինչու այսպես ստացվեց»,- ընդգծեց Միքայել Զոմչյանը:

Հիշեցնենք, որ ՈՒՐԱԼ եւ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները բախման հետեւանքով շրջվել էին: Վթարի հետեւանքով շուրջ 10 զինվոր էր վիրավորվել:

Մեր հարցին, թե ի՞նչ վիճակում են մյուս զինծառայողները՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նրանցից եւս մեկը հոսպիտալացման կարիք ուներ, նա գտնվում է Վարդենիսի հոսպիտալում, վիճակը նորմալ է: «Այս պահին եւս 4-5 հոգի կան Վարդենիսի հոսպիտալում, նրանք շուտով դուրս կգրվեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ