Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեսպան Մկրտչյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Լատվիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Լատվիա կատարած այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մարտի 22-ին հանդիպումներ ունեցավ ԵԽԽՎ-ում Լատվիայի Սաեյմայի ներկայացուցիչ Բորիս Չիլեվիչի, հայ-լատվիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սերգեյ Պոտապկինի և փոխնախագահ Գունար Կուտրիսի, ինչպես նաև Սաեյմայի ներկայացուցիչ Նելլի Կլեյնբերգայի հետ: Ա յս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով համագործակցության խորացման հեռանկարները:

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում, այդ թվում` ԵԽԽՎ ձևաչափում, ցուցաբերած ապակառուցողական գործելաոճի էությունը և հայկական կողմի քայլերը դրանց կանխելու ուղղությամբ:

Հանդիպումների ընթացքում քննարկեցին առաջիկայում ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:

Օրվա ավարտին Լատվիայի հայազգի գործարար Մխիթար Մխիթարյանի ուղեկցությամբ դեսպան Մկրտչյանը ներկա գտնվեց Ռիգայի բիզնես ակումբի նիստին:

Մարտի 23-ին դեսպան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի համալսարանի ակադեմիական գրադարանի տնօրեն Վենտա Կոցերեին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Ազգային, ինչպես նաև ՀՀ Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանների հետ լատվիական գրադարանի համագործակցությանն առնչվող, ինչպես նաև դեսպանության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Վենտա Կոցերեն ներկայացրեց հայոց պատմությանը, գրականությանն առնչվող Համալսարանի ակադեմիական գրադարանի ունեցած գրքեր, իսկ դեսպան Մկրտչյանն, իր հերթին, գրադարանին նվիրեց հայոց պատմությանն առնչվող գրականությոն:

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Լատվիայում Հոլոքոստի թանգարանի տնօրեն, րաբբի Մենաչեմ Բարկահանի և Լատվիայում հրեական համայնքների խորհրդի նախագահ Արկադի Սուխարենկոյի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Մենաչեմ Բարկահանին Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շարունակականությունը Հոլոքոստի թանգարանում ապահովելու համար: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ և հրեա համայնքների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լատվիա կատարած այցի ավարտին դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի նախկին նախագահ Անդրիս Բերզինչի հետ: Հանդիպման սկզբուն Անդրիս Բերզինչը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահ Բերզինչը նշեց, որ Հայաստանի հետ մշակութային և տնտեսական հարաբերությունները խորացնելու համար Լատվիայում առկա է մեծ ներուժ: Նախագահը նշեց, որ նա շարունակելու է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովուրդի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Անդրիս Բերզինչի ջերմ խոսքերի համար և ներկայացրեց դեսպանության նախաձենած առաջիկա միջոցառումները:

 

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները