Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եպիսկոպոս Մաշալյանը խնդրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին միջամտել Աթեշյանի հեռացման հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ցանկանում է պետության ուժով մնալ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` Գերմանիայում գտնվելու ժամանակահատվածում լինելու է նրա փոխանորդ ը:

«Տեղապահ Բեքչյանը Գերմանիայից կարևոր հայտարարություններ արեց: Այս փուլից հետո Աթեշյանը կամ կանգնելու է եկեղեցու, կամ պետության կողքին, արդեն պետք է ընտրություն անի: Թվում է` նա ցանկանում է պետության ուժի միջոցով մնալ պաշտոնին: Թե որքան ժամանակ դա նրան թույլ կտան եկեղեցական օրենքները, կքննարկվի»,- հայտարարել է Մաշալյանը:

Նա տեղեկացրել է, որ Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունից հետո երկու նամակ է ուղարկվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին ուղղված նամակներից մեկի տակ դրված է ընտրության օրվա ժողովի քարտուղար Տրդան Ուզունյանի ստորագրությունը: Նամակում նշվում է, որ կայացած ընտրությունների արդյունքում պատրիարքական փոխանորդ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Կաթողիկոսին ուղղված մյուս նամակը գրել է Մաշալյանը: Նա նշել է, որ տվյալ անցումային փուլում Գարեգին արքեպիսկոպոսի աշխատանքի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Գարեգին Բ կաթողիկոսի աջակցությունն ու օգնությունը: «Դժբախտաբար, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հակառակ մեր եկեղեցու ավանդույթների և Ձեր առաջարկության, համառություն է դրսևորում փոխանորդի պաշտոնը չլքելու հարցում, ինչը եկեղեցու և հասարակության ներսում իրարանցման պատճառ է դառնում: Ձեր միջամտությունը կօգնի, որպեսզի այս փոթորկալից պաշտոնը դադարի գործել, իսկ Պոլսո հայ հմայնքի ներսում խաղաղություն հաստատվի»,- նշել է Մաշալյանն իր նամակում:

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար