Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական ռեպրեսիվ ռեժիմը հյուրընկալում է առաջին Եվրոպական խաղերը. USA Today-ի անդրադարձը

ՍՊՈՐՏ

Այսօր բացվում են առաջին Եվրոպական խաղերը, բայց այս միջոցառման վրա ստվեր է գցում հյուրընկալող ռեպրեսիվ նախկին խորհրդային երկիրը, որը հայտնի է իր նավթային հարստություններով, այլակարծության նկատմամբ զրո հանդուրժողականությամբ և իշխանական օղակներում կոռուպցիայի մեղադրանքներով, գրում է USA Today թերթը։ 

Թերթը նշում է, որ Ադրբեջանը մոտ 1 միլիարդ դոլար է ծախսել մոտ 50 երկրից 6.000 մարզիկի ժամանման համար:

Խաղերի բացման արարողությունից առաջ արդեն ակնհայտ է դարձել, որ բոլորին չեն այստեղ ողջունում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը և որոշ օտարերկյա լրագրողներ նշել են, որ նրանց արգելվել է մասնակցել միջոցառմանը:

«Ադրբեջանը ցանկանում է, որ այս խաղերն անցնեն քննադատությունից զերծ գոտում»,- ասել է տարածաշրջանային հարցերով զբաղվող Amnesty International-ի մասնագետ Լևան Ասաստիանին USA Today-ի հետ զրույցում:

«Ադրբեջանն արդեն հեռացրել է երկրի ներսում կառավարության դեմ քննադատական դիրքորոշում ունեցող բոլոր մարդկանց, և այժմ այն փակ երկիր է նաև միջազգային իրավապաշտպանների համար»,- հավելել է նա։  

Ասաստիանին նշել է, որ իր գրասենյակը թռիչքից ժամեր առաջ նամակ է ստացել իշխանություններից, որում ասվում է, որ Ադրբեջանը չի ողջունում Amnesty International-ի ներկայությունը խաղերին: Մի քանի եվրոպական լրատվամիջոցներ, ներառյալ` Radio France International-ը և բրիտանական The Guardian թերթը հաղորդել են, որ իրենց աշխատակիցներին արգելվել է մուտք գործել երկիր վերջին րոպեին:

Թերթը նշում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այլ արևմտյան առաջնորդների հետ նախընտրել է ներկա չլինել  բացման արարողությանը:

Փոխարենը՝ Իլհամ Ալիևը կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, գրում է թերթը՝ նշելով, որ նրանք բոլորն էլ ուժեղ առաջնորդների կերպարներ են ստեղծել իրենց համար, մինչդեռ նրանց երկրները հայտնի են մարդու իրավունքների հետ կապված վատ իրավիճակով:

USA Today-ը հիշեցնում է, որ Ալիևը և նրա ընտանիքը մեղադրվում են կոռուպցիայի համար՝ խաղերի համար անհրաժեշտ շենքեր կառուցելու և ծառայություններ իրականացնելու նպատակով շահութաբեր պայմանագրերն իրենց սեփական ընկերություններին հանձնելու համար:

Խաղերի ընդհանուր արժեքի պաշտոնական թվերը չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ նոր օլիմպիական մարզադաշտը միայն արժեցել է 600 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ ամբողջ գումարը վստահամբ կլինի 1 միլիարդ դոլարից ավելի:

Թերթը նշում է, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության համաձայն՝ ավելի քան 40 իրավապաշտպաններ և լրագրողներ, ովքեր հետաքննում էին իրական ծախսերը և հնարավոր կոռուպցիոն մեխանիզմները, հեռացվել են երկրից կամ ձերբակալվել:

«Ալիևը գիտի՝ ինչպես վաճառել Ադրբեջանը: Նա գիտի՝ ինչպես այն դարձնել շատ ժամանակակից, նորաձև և ոճային: Ալիևը կարողանում է վաճառել Ադրբեջանը, և շատ ցավալի է, որ եվրոպացիները գնում են ամենը, ինչ Ալիևը վաճառում է իրենց»,- թերթի հետ զրույցում ասել է ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլան, ով այժմ գտնվում է Թուրքիայում՝ Ադրբեջանից ստացած սպառնալիքների պատճառով:

Աղբյուրը` Tert.am

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը