Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքագետը հետընտրական բուռն զարգացում չի կանխատեսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ, Սերգեյ Մինասյանը բացառում է Հայաստանի կոմունիստական կուսակցության մուտքը խորհրդարան: «Իրականում, բացառությամբ մեկ կամ երկու քաղաքական ուժերի, որոնց գաղափարախոսական, քաղաքական մոտեցումները միգուցե տարբերվում են մնացած այլ քաղաքական ուժերից, մնացածի մոտ շատ մեծ տարբերություն չենք տեսնում, չնայած որ թե՛ ն երքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ ինչ-որ մի բան են փորձում ներկայացնել:  Այս ընտրությունները կարելի է համեմատել հետխորհրդային դաշտում տեղի ունեցած այլ գործընթացների հետ, երբ անձանց եւ քաղաքական ուժերի ռեսուրսային հնարավորություններն ավելի կարեւոր դեր են կատարում, քան քարոզչական, գաղափարախոսական մեխանիզմները: Կարծում եմ՝ այն ուժերը, որոնք հստակորեն հայտնվելու են խորհրդարանում, հանրապետականներն են, դաշնակցականները, «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները. այստեղ պարզապես ձայների խնդիրն է, սակայն կասկած չկա, որ կհայտնվեն խորհրդարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սերգեյ Մինասյանը: Խորհրդարանական շեմը հաղթահարելու առումով մի փոքր խնդիր կարող է առաջանալ Ազատ դեմոկրատների, «Հայկական վերածնունդ» կուսակցության, ինչպես նաեւ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի մոտ, որը, քաղաքագետի խոսքով, լուրջ քաղաքական ճնշման տակ է:

«ՀԱԿ-ի առումով մի փոքր դժվար է. օրինակ՝ փորձում է արցախյան հարցի շուրջ տարբերվող մոտեցումներ ունենալ, սակայն այդքան էլ տարբերվող չէ, քանի որ այն ներկայացնում է իր խաղաղության ծրագիրը, որը Հայաստանն ունի բանակցային սեղանում: Դա  իրականում ներկայացվում է Մադրիդյան սկզբունքների գաղափարի շուրջ է այն դեպքում, երբ  Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ  Մադրիդյան սկզբունքները կարող ենք ընդունվել որպես հիմք հետագա բանակցություններում: Հասկանալի է, որ առանձնապես մեծ տարբերություն չի կարող լինել, եւ թե ՀԱԿ-ի, թե իշխանականների կողմից ներկայացվող անվտանգը չի կարող լինել,  քանի դեռ տեսանելի ապագայում Ադրբեջանը չի ընդունելու այդ բանակցային գործընթացը՝ ներկայացված համանախագահների կողմից»,-նշեց նա:

Մինասյանը կարծում է, որ քաղաքացիների մեջ լինելու է հստակ մի զանգված, որը զերծ է մնալու ընտրակաշառքներ վերցնելուց եւ առաջնորդվելու է քաղաքական ուժերի գաղափարախոսական մոտեցումներով:  «Ընտրակաշառքների հարցը հատկապես շրջաններում է խնդիր լինելու, քանի որ այնտեղ կաշառքը կարող է նաեւ այլ ձեւերով լինել»,-  ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը հնարավոր է համարում հետընտրական զարգացումները, սակայն չի կարծում, որ դրանք շատ բուռն ընթացք կունենան:

«Կարծում եմ՝ պայքարն այդքան նյարդային ու էմոցիոնալ չի գնում, որ հետընտրական զարգացումները լինեն նույնպիսին: Գլխավոր ինտրիգը կլինի քաղաքական ուժերի բաժանումը, որը ձայների տարբերությամբ կարող է փոխվել հետագայում»,-եզրափակեց նա:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկեց մարտի 5-ին:

4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն Մխիթարյան