Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շիրակի մարզի առողջապահական խնդիրներին համակարգված լուծումներ կառաջարկվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրու ծննդատուն։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը ծանոթացել է բուժհաստատության առկա հնարավորություններին, հագեցվածությանը, իրականացվող ծառայություններին, զրուցել բուժաշխա տողների հետ։ Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը ներկայացրել է կուտակված պարտքերի մարման, թերծանրաբեռնվածության և այլ խնդիրների հաղթահարման իրենց մոտեցումները։

Նախարար Լևոն Ալթունյանը տնօրենին առաջարկել է ներկայացնել իրավիճակի բարելավման ծրագիր, որի մանրամասն քննարկման արդյունքում մոտ երեք ամսվա ընթացքում նախարարության կողմից կառաջարկվեն խնդիրների լուծման դեղատոմսեր։  «Հանրապետության առողջապահության բյուջեի ամենամեծ չափաբաժինը՝ 4 մլրդ դրամ, տրվում է Շիրակի մարզին։ Իմ այցի նպատակն այն է, որ համատեղ արված վերլուծության հիման վրա այդ միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսելու ճանապարհներ գտնենք»,­ասել է նախարարը՝ կարևորելով մարզում առկա առողջապահական խնդիրներին համակարգված լուծումներ տալու անհրաժեշտությունը։

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում նախարարին և նրան ուղեկցողներին հաղորդել են, որ իրականացվող գրեթե բոլոր ծառայությունների, այդ թվում՝ ծննդօգնության ծավալները տարեցտարի աճել են։ Տնօրեն Աշոտ Կուրղինյանի ներկայացրած շնորհանդեսում ներկայացված էին հիվանդանոցի հետագա զարգացման հեռանկարները, այդ թվում՝ նոր ծառայությունների կազմակերպում, ավստրիական գործընկերների հետ նախանշվող նոր ծրագրեր։  

Լևոն Ալթունյանը նաև շրջայց է կատարել հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով։

Այնուհետև նախարարը և մարզպետը  ծանոթացել են հարևանությամբ գտնվող Գյումրու բժշկական կենտրոնում իրականացվող ծառայություններին։ 2016թ. այստեղ 400 հիվանդ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով պետական պատվերի շրջանակում ստենտավորվել է։ Նախարարին ներկայացրել են, որ կենտրոնը հանրապետությունում  առաջինն է իջեցրել ստենտավորման գները՝ հաշվի առնելով մարզի բնակչության սոցիալական վիճակը և փորձելով  հիվանդներին ետ պահել այդ նպատակով Վրաստան մեկնելուց։ Այնուհետև հիվանդանոցի ղեկավարության և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են մի շարք ծառայությունների ընդլայնմանը, գնումների միասնական հարթակի ձևավորմանն առնչվող և այլ հարցեր։

Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ նախարարությունում գործող աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրություններ է կատարում։ Դրանց և էլեկտրոնային առողջապահության համակարգում ստեղծված հավաստի տեղեկատվական բազաների հիման վրա կատարված վերլուծությունների արդյունքում մոտ 3 ամսվա ընթացքում մարզի առողջապահական խնդիրների լուծման ուղիներ կառաջարկվեն։

Ջուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք