Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարավային Կորեան պահանջել Է կասեցնել ԿԺԴՀ-ի անդամությունը ՄԱԿ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեուլը պահանջել Է կասեցնել Փենյանի անդամությունը ՄԱԿ-ին: Ինչպես փետրվարի 28-ին հաղորդել Է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել Է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յուն Բյոնսեն՝ ելույթ ունենալով զինաթափման հարցերին նվիրված խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս հայտարարության համար առիթ Է դարձել Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրվող մասնակցությունը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի վերացմանը, որը փետրվարի 13-ին սպանվել Է Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրում:
«VX թունավոր նյութի (որի օգնությամբ սպանվել Է Կիմ Չեն Նամը) նույնիսկ մի քանի գրամը բավական Է զանգվածային սպանության համար: Իսկ ԿԺԴՀ-ում, ըստ մեր տեղեկությունների, պահեստավորված են քիմիական զենքի ոչ թե գրամներ, այլ հազարավոր տոննաներ, որի պահեստները սփռված են ամբողջ երկրում: Այդ սպանությունը տագնապալի ազդանշան Է մեզ բոլորիս համար, որը ցույց Է տալիս, որ Փենյանը կանգ չի առնի այն կիրառելու հարցում»,-հայտարարել Է Յուն Բյոնսեն:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Մալայզիայի ոստիկանությունն անհրաժեշտ Է համարում ՄԱԿ-ին հանձնել Կիմ Չեն Նամի դեմ մահափորձի ժամանակ արգելված VX նյարդակաթվածահարական նյութի օգտագործման՝ առկա ապացույցները: «Կիմ Չեն Նամի սպանության հետաքննությունը կատարվում Է հանգամանորեն եւ բացահայտ բնույթ Է կրում, եւ ոչ մի կարգի պատճառներ չկան VX-ի օգտագործման վերաբերյալ տեղեկությունները չուղարկելու համար»,- ասել Է Մալայզիայի  իրավապահ մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքարը: «Մենք կցանկանայինք (այդ տվյալներն) ուղարկել ՄԱԿ եւ անհրաժեշտ թույլտվու թյուն ենք սպասում երկրի արտաքին գործերի նախարարությունից»,- հավելել Է նա:    
Մալայզիայի առողջապահության  նախարար Սուբրամանիամ Սաթասիվամն ավելի վաղ հայտնել Է, որ Կիմ Չեն Նամի մահը վրա Է հասել Քուալա Լումպուրի օդանավակայանում նրա վրա VX տիպի նյութի ներգործության հետեւանքով: «VX նյութի այն քանակությունը, որը մենք հայտնաբերեցինք (դիահերձելիս), այնքան մեծ Էր, որ այն վայրկենապես ազդել Է սրտի եւ թոքերի վրա: Նա մահացել Է 15 – 20 րոպեի ընթացքում, թույնի ազդեցությունը եղել Է շատ արագ»,- հայտարարել Է նախարարը: 
VX նյարդակաթվածահարական գազը մարտական մյուս թունավոր նյութերի թվում ենթակա Է Քիմիական զենքի արգելման 1993 թվականի կոնվենցիայի գործողությանը, դրա պաշարները պետք Է ոչնչացվեն: ԿԺԴՀ-ն չի ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն հանրապետությունը ժխտում Է այն հայտարարությունները, թե նման տեսակի սպառազինության մեծ պաշարներ ունի: 
Հավելենք, որ Մալայզիայի իշխանությունները Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակցության մեջ կասկածում են տասը մարդու, ներառյալ Քուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպանության բարձրաստիճան մի աշխատակցի: Հարավային Կորեայում կարծում են, որ կասկածյալներից առնվազն չորսը հյուսիկորեական լրտեսներ են:
 
 

 

Կրшկпց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիՏոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա ԿոստանյանԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն ԳրիգորյանՀարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՀույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանՃապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին բալիստիկ hրթիռի արձակման կապակցությամբ Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը