Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրաստ ենք Ղարաբաղի հարցում օգտակար լինել եղբայր հայ ժողովրդին. բուլղարացի պատգամավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատրաստ են Ղարաբաղի հարցում օգտակար լինել եղբայր հայ ժողովրդին։ Այս մասին, փետրվարի 18-ին, Երեւանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Բուլղարիայի խորհրդարանի անդամ, «Ազգային ճակատ» միավորման նախագահ Վալերի Սիմեոնովը։

ՀՀ ԱԺ փոխնախագահը, ողջունելով բուլղարացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծել է, որ Հայաստանն ու Բուլղարիան եղբայրական երկրներ են, ունեն պատմամշակութային սերտ կապեր եւ ընդհանրություններ: Տիկին Նաղդալյանն անդրադարձել է երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկա մակարդակին եւ կարեւորել մասնավորապես խորհրդարանական հարթակում կապերի առավել խորացումն ու զարգացումը:

Նաղդալյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, կատարված քայլերը եւ այս հարցում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Նա ընդգծել է, որ ԼՂ ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ ու անկախ երկրում եւ հավելել, որ Լեռնային Ղարաբաղը զարգացող ու ժողովրդավարական արժեքներ կրող պետություն է: ԱԺ նախագահի տեղակալը խոսել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին եւ ներկայացրել մանրամասներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին եւ հատկապես Վալերի Սիմեոնովին այս հարցում գործադրած ջանքերի համար: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է պայքարի եւ քայլեր ձեռնարկի, որպեսզի աշխարհում այլեւս նման ողբերգություններ չկրկնվեն:

Վալերի Սիմեոնովն իր հերթին ընդգծել է, որ պատմական տարբեր ժամանակներում հայ եւ բուլղարացի ժողովուրդները բարեկամներ են եղել: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ պարոն Սիմեոնովը նշել է, որ իրենք հասկանում են խնդրի էությունը եւ իրենց հնարավորության սահմաններում պատրաստ են օգտակար լինել եղբայր հայ ժողովրդին:

Վալերի Սիմեոնովը տեղեկացրել է նաեւ, որ իր գլխավորած պատվիրակությունն այցելելու է Արցախ, որն արդեն թվով երկրորդ այցն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ նախորդի համեմատ առավել մեծաթիվ կազմով, ինչի առիթով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեր երկրի եւ անձամբ իր անունից երախտագիտություն է հայտնել՝ հատկանշական համարելով այցը այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվելու է սահմանադրական հանրաքվե՝ այն դիտարկելով որպես կարեւոր առաքելություն, որը վկայում է ժողովրդավարական արժեքների պահպանմանն ուղղված իրենց երկրի վճռականության մասին՝ հատկապես բելառուսա-ադրբեջանական վերջին իրադարձությունների ֆոնին:

Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց աջակցելը:

Քննարկվել են այլ հարցեր եւս:

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում