Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ, սա է Ադրբեջանի բռնաճնշումների մասին ճշմարտությունը. The Washington Post

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը քննադատել է մարդու իրավունքների նկատմամբ բռնաճնշումների՝ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը:

«Ոչ, սա է Ադրբեջանի բռնաճնշումների մասին ճշմարտությունը» վերնագրված խմբագրականում թերթը գրում է, որ Ադրբեջանի առաջին տիկինը՝ Մեհրիբան Ալիևան վերջերս Փարիզում էր, որտեղ բացել է «Ադրբեջան, հանդուրժողականության երկիր» վերնագրված ֆոտոցուցահանդեսը:

Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Ադրբեջանն իսկապես նման տեղ է՝ նշելով, որ Ադրբեջանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով: «Ինչպե՞ս կարող եք նման բան ասել: Դա ճիշտ չէ»,- ասել է Ալիևան և կոչ արել լրագրողին «ճիշտ տեղեկատվություն ստանալ»:

Լրագրողն այնուհետև խնդրել է նրան մեկնաբանել իրավապաշտպան Լեյլա Յունուսի և լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատազրկումը, ինչին պատասխան չի հաջորդել. առաջին տիկինը մեջքով է շրջվել մինչ անվտանգության աշխատակիցները լրագրողին հեռացրել են:

Եթե նա «ճիշտ տեղեկատվություն» է ցանկանում, գուցե Ալիևան և նրա ամուսինը՝ նախագահ Իլհամ Ալիևը պետք է կարդան սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից հաստատված բանաձևը Ադրբեջանի վերաբերյալ, գրում է թերթը՝ հատվածներ մեջբերելով բանաձևից Ադրբեջանում տիրող վիճակի մասին:

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վերաբերյալ այս մեղադրական եզրակացության հաստատումից մեկ օր անց երկրի իշխանությունները չեղյալ են հայտարարել Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ծրագրված այցը, որի ընթացքում պետք է քննարկվեր Ադրբեջանի հետ առաջարկվող ռազմավարական գործընկերության համաձայնությունը:

Թերթը հիշեցնում է, որ մի քանի օր անց Ալիևը Բաքվում դպրոցականների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ինչ-որ արտաքին թշնամիներ «ցանկանում են հպատակեցնել Ադրբեջանին, ստիպել նրան ապրել իրենց հրահանգների համաձայն»:

«Ալիևը երկար ժամանակ վստահ է եղել, որ կարող է երկրի ներսում ճնշել այլակարծությունը՝ հակադարձելով երկրի սահմաններից դուրս հնչող քննադատությանը:  Նա միլիոնավոր դոլարներ է ծախսեր օտար երկրներում բարի կամքի ջանքերի վրա: Էլ ավելի շատ միլիոններ են ծախսվել Բաքվում Եվրոպական խաղերը հյուրընկալելու համար: Բայց Ալիևը չի կարող այդպես հավերժ շարունակել: Յունուսի և նրա ամուսնու՝ Արիֆի, ինչպես նաև Իսմայիլովայի նկատմամբ սարսափելի վերաբերմունքը լայն ուշադրության են արժանացել աշխարհում և չեն կարող ջնջվել Փարիզում բացված մի ֆոտոցուցահանդեսի օգնությամբ»,– գրում է հեղինակը:

ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման աշխատանքներին Քաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին Լավրովը չորեքշաբթի կայցելի Նիգեր Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Երասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվել Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին G7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերները Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո տանկեր է վնասվել Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար (տեսանյութ) Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան