Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենք Քրիստոսն են

ԼԱՅՖ

Blognews.am- ը գրում է.

Ժամանակի ընթացքում բազմաթիվ մարդիկ են ի հայտ եկել, ովքեր հայտարարել են, թե Քրիստոսն են։ Օգտագործելով Քրիստոսի անունն՝ այս մարդիկ փող ու իշխանություն են ձեռք բերում։ Որոշ դեպքերում ակնհայտ է, որ նրանք մյուսներին իրենց ազդեցությանը ենթարկելու նպատակով են որպես ինքնակոչ Քրիստոս ներկայանում, իսկ մյուսների դեպքում ակնհայտ է, որ նրանք պարզապես մտավոր ու հոգեկան խանգարում ունեն։

 10  Ալան Ջոն Միլլեր – նա, ով հանդիպել է Պլատոնին

Via blog.kyabra.com

Միլլերը 2007թ․-ին Ավստրալիայում հիմնեց «Աստվածային ճշմարտություն» խմբավորումը։ Նա հանկարծակի էր հասկացել, որ Հիսուսն է և պնդում է, որ հիշում է վերջին 2000 տարիների ընթացքում ամբողջ տեղի ունեցածը։ Նա պնդում է, որ հանդիպել է Պլատոնին, Սոկրատեսին, Գանդիին և այլ ակնառու մարդկանց, ինչպես նաև հիշում է «իր» խաչելությունը։

Մինչև «Հիսուս դառնալը» Միլլերը «Եհովայի վկաներ» կրոնական խմբավորման անդամ էր, մինչև որ նրան վռնդեցին իր կնոջն այլ կնոջ պատճառով լքելու համար։

 9  Ջիմ Ջոնս – զանգվածային մարդասպանը

via nypost.com

Ջոնսը բոլոր ժամանակների ամենահայտնի աղանդավոր առաջնորդներից մեկն է, ով առաջնորդում էր հանրահայտ «Ժողովուրդների եկեղեցին»։ Այս ինքնակոչ Հիսուսն իր 900 հետևորդների մասսայական ինքնասպանության կազմակերպիչն էր Ջոնսթաունում։ 
Եկեղեցու անդամներին նա համոզել էր հրաժարվել իրենց փողերից, տներից ու նույնիսկ երեխաներից։ Ջոնսը նաև սեռական ակտով էր զբաղվում եկեղեցու շատ անդամների հետ բեմի վրա՝ բոլորի աչքի առաջ։ Ամեն ինչ վերջացավ Ջոնսթաունում, որտեղ Ջոնսը մասսայական ինքնասպանություն կազմակերպեց, որից հետո ինքը հրազենով ինքնասպան եղավ։

 8  Սերգեյ Տորոպ – ճանապարհային ոստիկանը

Via www.penki.lt

Ռուսաստանի Սիբիրի շրջանի Սայանների լեռնային բնակավայրում Սերգեյ Տորոպը հազարավոր հետևորդների է առաջնորդում։ 1990թ․-ին ճանապարհային նախկին ոստիկանը հայտարարեց, որ Աստծո որդին է։ Նրան նաև Վիսարիոն են կոչում, և մարդիկ հավատացած են, որ նա եկել է աշխարհը փրկելու համար։ Նա իր հետևորդների բուսակերության ու այլմոլորակայինների մասին է քարոզում։ Քննադատները մեղադրում են նրան իր հետևորդների ուղեղները լվանալու և նրանց կարողությունը շորթելու մեջ։ Վիսարիոնը 6 երեխաներ ու երկու կին ունի։

 7  Շոկո Ասահարա – ահաբեկիչը

Via www.morbidofest.com

Ասահարան Ճապոնիայից է և հանդիսանում էր «Աում Շինրիկո» կրոնական խմբավորման առաջնորդը։ Նա պնդում էր, որ ինքը Քրիստոսն է և Աստծո գառը։ Նա այս մասին նույնիսկ գիրք էր հրապարակել։ Նա կանխատեսել էր Արմագեդոնը և գրեթե բոլոր մարդկանց մահը, բացի մի քանի հոգուց, ովքեր միացել էին իրեն։ 
Նա պատասխատու էր մի շարք ահաբեկչական հարձակումների համար, այդ թվում Տոկիոյի մետրոյի գազային հարձակման համար, որի հետևանքով 13 մարդ զոհվեց։ Ասահարային մեղադրեցին սպանության ու կառավարությունը տապալելուն միտված հանցագործություններ իրականացնելու մեջ։ Այժմ նա ցմահ ազատազրկման մեջ է գտնվում։

 6  Օսկար Ռամիրո Օրտեգա Հերնանդես – մարդասպանը

Via www.independent.co.uk

2011թ․-ին 21-ամյա գործազուրկ Հերնանդեսը 9 անգամ կրակ բացեց Սպիտակ Տան վրա։ Նա դա արեց՝ հավատացած լինելով, որ ինքը Հիսուս Քրիստոսն է և որ պետք է սպանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով, ըստ նրա, հակաքրիստոսն էր։ Իրադարձությունից մի քանի շաբաթ առաջ Հերնանդեսը սկսել էր պատմել մարդկանց, որ Օբաման վերահսկում ու կառավարում է մարդկանց, և որ նրան պետք է կանգնեցնել, ինչպես նաև, որ Օբաման պատրաստվում է երեխաներին հետևելու համար սարքեր տեղադրել նրանց մեջ։ Նա նույնիսկ տեսանյութ էր ուղարկել Օփրա Ուինֆրիին, որտեղ պնդում էր, թե ինքը Հիսուս Քրիստոսն է։ Այժմ նա արդեն 25 տարեկան է և գտնվում է ազատազրկման մեջ։

 5  Սուն Մյունգ Մուն – լուսնային աղանդ

Via www.nydailynews.com

Մունն իսկական լուսնոտ «Միասնություն» եկեղեցու առաջնորդն էր։ Իր հետևորդների համար նա Մեսիան էր՝ Քրիստոսը, ով երկրորդ անգամ էր գալիս աշխարհ, իսկ մյուսների համար նա սովորական աղանդի առաջնորդ էր։ Նա ու իր կինը համարվում էին Ադամի ու Եվայի վերամարմնացումը։ Իր ծաղկման շրջանում նրա աղանդը 30,000 անդամներ ուներ, չնայած եկեղեցին պնդում էր, թե նրանց թիվն ավելի շատ էր։ 
Մունը ոչնչով նման չէր Քրիստոսին։ Հյուսիսային Կորեայում նա ազատազրկվել էր կրկնակի ամուսնության ու դավաճանության համար և ԱՄՆ-ում բանտարկվել հարկերը չվճարելու համար։ Եկեղեցու որոշ անդամներ պնդում էին, որ Մունը հավատացած էր, որ մաքրվելու համար անհրաժեշտ է սեռական կապ ունենալ նրա  հետ։

 4  Մարշալ Էփլուայթ – տիեզերքն ու դրանից այն կողմ

Via www.fangoria.com

Էփլուայթը ժամանակին հաղորդագրություն էր հրապարակել, որն այսպես էր սկսում. «Ես՝ Հիսուսս՝ Աստծո որդին»։ Էփլուայթը «Երկնքի դարպասներ» հայտնի աղանդի առաջնորդն էր։

1997թ․-ին մի խումբ մարդիկ ինքասպան եղան, ում Էփլուայթը հավատացրել էր, որ Հեյլ Բոփ երկնաքարի հետևում թաքնված տիեզերական նավը կհայտնվի ու նրանց երկինք կտանի։

 3  Ինրի Քրիստո – Հիսուսի նմանակը

Via desliguemseuspagers.blogspot.com

Քրիստոն այս ցանկում ներառված ինքնակոչներից թերևս ամենաանվնասն է։ Բրազիլացի այս տղամարդը պնդում է, որ միշտ հզոր ձայն է լսել իր գլխում, սակայն երբեք չի գիտակցել, որ դա Աստծո ձայնն է մինչև 1978թ․-ը, երբ այդ ձայնը նրան ասաց, որ ինքը Հիսուսն է։ 
Չնայած Քրիստոն Բրազիլիայում իսկական աստղ է, ով հայտնվում է հեռուստաէկրաններին ու դասախոսություններ կարդում ուսումնական հաստատություններում, նա հաջողություններ չունեցավ արտերկրում։ Նա 27 երկրներ է ճամփորդել՝ փորձելով տարածել իր քարոզությունը, սակայն անհաջող։ Նրան վտարել են ԱՄՆ-ից և 40 անգամ ազատազրկել իր արտաքին տեսքի ու խոսքերի պատճառով։

 2  Դեյվիդ Կորեշ – զենքերի որդին

Via www.mirror.co.uk

Չնայած Կորեշը երբեք չի հայտարարել, որ ինքը Քրիստոսն է, այնուամենայնիվ, նա պնդում էր, թե Աստծու որդին է։ Կորեշը Տեխասի Ուակո բնակավայրում «Դավթի աղանդի» առաջնորդն էր։ Կորեշն ամուսնացել է բազմաթիվ կանանց հետ, ովքեր նրա հետևորդներն էին և սեռական կապ է ունեցել եկեղեցու բազմաթիվ դեռահաս աղջիկների հետ։ Նա նաև բազմաթիվ զենք ու զինամթերք ուներ, որոնք այրվեցին Ալկոհոլի, ծխախոտի ու զինամթերքի ազգային բյուրոյի կողմից իրականացրած պաշարման ժամանակ։ Դրա ընթացքում զոհեր եղան, զոհվեց նաև ինքը՝ Կորեշը։

 1  Ապոլլո Քուիբոլոյ – ուղեղ լվացողը

Via www.apolloquiboloy.com

Հաջորդ Քրիստոսը Ֆիլիպիններից է։ Ապոլո Քուիբոլոյը «Վերականգնողական եկեղեցու» առաջնորդն է և պնդում է, որ ինքն Աստծո որդին է։ Թվում է՝ Ֆիլիպիններում ավելի հեշտ է Հիսուս լինելը, քանի որ նա բավականին մեծ իշխանություն ունի այնտեղ։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է նրան հաջողվել 4 միլիոն հետևորդներ ձեռք բերել։

Նրան մեղադրել են մարդկանց ուղեղները լվանալու, երեխաներին իրենց կամքին հակառակ պահելու և ներգրավված լինելու այն մարդկանց սպանությունների մեջ, ովքեր հրաժարվում էին իրենց հողը նրան վաճառել։

Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կոռնիձորում․ ադրբեջանցիների առաջխաղացում կա՞ Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ Մխիթարյան