Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս հաշտվեցին Դիանա Գրիգորյանն ու Լևոն Մութաֆյանը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Սցենարիստ Դիանա Գրիգորյանի ու թատերագետ Լևոն Մութաֆյանի բանավեճը ժամանակին մեծ աժիոտաժ առաջացրեց։ Վիրտուալ երկխոսությունը հրապարակվեց լրատվական տարբեր միջոցներով։ Թեժ բանավեճից նրանց հարաբերությունները բարելավվել են։ Խոսակցություններ կան, որ հենց Լևոն Մութաֆյանի միջնորդությամբ է դուստրը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, նկարահանվել Դիանա Գրիգորյանի նոր՝ «Առաջնորդները» հեռուստասերիալում։ BlogNews.am-ն այս ամենի մասին խոսել է Լևոն Մութաֆյանի հետ։

Թատերագետն ասաց, որ իրենց հակասությունն առաջ է եկել թյուրըմբռնման հետևանքով։ «Իմ աղջկան և դերասան Գուրգեն Արզումանյանին՝ Մետաքսյա Սիմոնյանի որդուն, հրավիրել էին քասթինգի և բավականին տգեղ, արհամարհական էին վերաբերվել երկուսի հետ էլ։ Լավ, իմ աղջիկը ջահել է, բայց Գուրգեն Արզումանյանը 60 տարեկան, իր վաստակն ունեցող մարդ է։ Դա դարձավ Դիանայի և իմ կոնֆլիկտի պատճառը, իսկ մեր հաշտության պատճառն այն էր, որ մենք պարզեցինք, որ Դիանան առհասարակ տեղյակ չի եղել այդ քասթինգից. դա հրավիրել է Կարեն անունով երկրորդ ռեժիսորը։ Մենք հանդիպել, քննարկել ենք որոշ բաներ և շատ նորմալ հարաբերություններ ունենք։ Գուցե ստեղծագործական առումով նա ունի իր մոտեցումները, ես՝ իմ, սակայն մեր միջև մարդկային նորմալ հարաբերություններ են։ Իրեն սխալ էին մեկնաբանել իմ մի արտահայտությունը՝ իբրև թե ես իր երեխաներին դեգեներատ եմ ասել։ Ես ինձ երբեք նման բան թույլ չէի տա։ Մենք հիմա բավականին նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ ունենք։ Չեմ ասում՝ ամեն օր հանդիպում ենք, բայց երբեմն-երբեմն առիթ է լինում, ես զանգում եմ խորհուրդ կամ ինչ-որ բան հարցնելու համար»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ կարծես թե իրենց հաշտության առաջին քայլը եղել է Դիանայի տարեդարձին, երբ պրն Մութաֆյանը հանրային կերպով շնորհավորել է սցենարիստի ծնունդը, նա պատասխանեց, որ իրենք մինչ այդ էին հանդիպել, խոսել։ «Նրա տարեդարձը շնորհավորել եմ, որովհետև բոլոր լավ մարդկանց ծնունդը շնորհավորում եմ։ Անկախ այն բանից, թե հանրային ինչ ընկալում կա Դիանայի գործունեության նկատմամբ՝ նա ձևավորում է որոշակի դաշտ։ Դա լավ է, թե՝ վատ, թող ամեն մեկը յուրովի գնահատի։ Ի վերջո, նա 2 երեխայի մայր է, ինչպե՞ս կարող էի չշնորհավորել»,- ասաց պրն Մութաֆյանը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ինքն է միջնորդել, որ դուստրը խաղա «Առաջնորդները» հեռուստասերիալում, թատերագետն ասաց, որ նման բան չկա։ «Իմ և Դիանայի հարաբերությունները որևէ առնչություն չունեն նրա և աղջկաս հարաբերությունների հետ, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Իմ և Դիանայի հակամարտության շրջանում նա և աղջիկս շարունակում էին լինել շատ լավ բարեկամներ։ Նրանց բարեկամությունը շատ վաղուց է սկսվել, մի քանի անգամ փորձել են համագործակցել, սակայն  կա՛մ առաջարկվող դերն աղջկաս սրտով չի եղել, կա՛մ Դիանան է ցանկացել մեկ այլ բան անել։ Ինձ համար էլ անակնկալ էր, որ աղջիկս նկարահանվում է այս սերիալում։ Ես ընդամենը իրեն հարցրել եմ՝ հետաքրքի՞ր է այն դերը, որն առաջարվել է քեզ, նա էլ պատասխանել է՝ շատ։ Մշակութային դաշտում բոլորը գիտեն, որ ես իմ երեխաների համար ոչինչ չեմ խնդրում։ Ես տարիներ շարունակ եղել եմ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, սակայն իմ աղջիկը երբևէ չի ստացել այդ մրցանակը, թեև կարող էր։ Այնքան ոչնչություններ են ստանում այդ մրցանակը, այնքան է եղել, որ հանձնաժողովի նիստում ասել են՝ այսինչին տվեք, այլապես իր հայրը կնեղանա, իմ աչքի առաջ աղջկաս անունը ջնջել են անվանակարգերից, սակայն չեմ միջամտել։ Ես իմ երեխաներին արջի ծառայություն չեմ մատուցում։ Ես շատ լավ գիտեմ՝ ով է իմ աղջիկը որպես դերասանուհի։ Ինձանից մեծ քննադատ նա չունի, ես գիտեմ նրա և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Ոչ թե որպես հայր, այլ որպես թատերագետ՝ ասեմ, որ նա հայ թատրոնում իր  սերնդակիցների մեջ ամենահետաքրքիր դերասանուհիներից մեկն է, որը բերում է ուժ, ստեղծագործական կիրք, տեմպերամենտ»,- ասաց նա։

Լևոն Մութաֆյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ համամիտ չէ Դիանա Գրիգորյանի ստեղծագործական գործունեության հետ, հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում դստեր ներգրավվածությանը նրա նոր հեռուստասերիալում, թատերագետը պատասախանեց. «Դա իմ դստեր խնդիրն է։ Նա դերասանուհի է և եթե սցենարիստի, պրոդյուսերի հետ գտել է ստեղծագործական համագործակցության եզր, ես իրավունք չունեմ միջամտել։ Այլ հարց է, որ իրեն մասնագիտական հուշումներ անեմ, ինչպես արել եմ առաջին սերիան դիտելուց հետո»։

Լևոն Մութաֆյանը շեշտեց, որ ինքը դեմ չէ սերիալային մշակույթին, դեմ է սերիալային մշակույթում սցենարական վատ աշխատանքներին և կարևորում է գործի խմբագրի ինստիտուտը՝ անկախ նրանից՝ սցենարիստը Դիանա Գրիգորյանն է, Ռուբեն Գևորգյանցը, Ալբերտ Մկրտչյանը, թե ուրիշ մեկը։ «Կա մի գեղարվեստական-գեղագիտական սահման, որը պետք է պահպանվի»,- եզրափակեց թատերագետը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կոռնիձորում․ ադրբեջանցիների առաջխաղացում կա՞ Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ Մխիթարյան