«Խանգարողներն այնքան շատ են». Նազենի Հովհաննիսյան
ԼԱՅՖԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ.
«Պետք է հավատալ ու գնալ երազանքի հետևից. թեև խանգարողներն այնքան շատ են, որ ակամա դու էլ հավատում քո կարևորությանը ( անկարևորներին խանգարեն, որ ի՞նչ անեն): Իսկ եթե լուրջ, նպատակին հասնելու համար ամեն վայրկյան է պետք զգոն լինել, չալարել, ու կարևորը, հավատալ Հաջողությանը։ Ես իմ ուսանողներին ու ինձ դիմողներին միշտ սա եմ ասում. ամեն ոք ունի կյանքի Իր ուղին, իր հաջողությունը և իր արդյունքը։ «Ամեն ինչ համեմատության մեջ է գեղեցիկ» արտահայտությունը վաղուց ժամանակվրեպ է ինձ համար, քանզի Ծովն ու Երկինքն անհամեմատելիորեն են Գեղեցիկ՝ յուրաքանչյուրն իր ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅԱՄԲ...»։
1
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
2
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
3
Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը



