Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վահրամ Բաղդասարյանը ԲՀԿ-ի դրական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում բնականոն է համարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բնական է համարում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել համոզել ԲՀԿ-ին փոխել դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում, Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, ո ր նախագահական ընտրությունների նախաշեմին ԲՀԿ-ն ակտիվորեն քարոզում էր, որ հարկավոր է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:«Ինձ համար նորություն չէ, որ ԲՀԿ-ն սկսել է կողմ արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին: Ինձ համար անհասկանալի էր, թե նախկինում ԲՀԿ-ն ինչի՞ն էր դեմ: Երբ նրանք  լիագումար նիստի ընթացքում հայտարարեցին, որ կողմ են սահմանադրական բարեփոխումներին, ես բնական համարեցի դա, որովհետև դա ի սկզբանե եղել է այդ քաղաքական ուժի դիրքորոշումը և ինձ համար զարմանալի կլինեÖ €, որ քաղաքական երկրորդ ուժը նման կարևոր խնդրի շուրջ դիրքորոշումներ փոխեր»,-  նշեց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն աշխատում է բոլորի հետ, որպեսզի հնարավոր լինի հանրությանը բացատրել սահմանադրական բարեփոխումների նպատակը, հասկացնել, թե ինչ ճանապարհով է պատրաստվում գնալ Հայաստանը: «Եթե դուք հիշում եք 1 տարի առաջ լրիվ այլ պատկեր էր: Քաղաքական ուժերի մեծ մասը հայտարարում էր, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին, հայտարարում էին, որ չեն մասնակցելու բովանդակային քննարկումներին, սակայն նրանք հասկացան՝ եթե չեն մասնակցում մայր օրենքի փոփոխություններին, ապագայում կարող են կորցնել իրենց դերը քաղաքական դաշտում: Երբ նրանք կարդացին և հասկացան, թե ինչ է առաջարկվում, հասկացան, որ մենք անում ենք ընդդիմադիր կուսակցությունների գործը: Ընդդիմադիրների վաղեմի երազանքն է եղել անցումը կառավարման խորհրդարանական մոդելին, իսկ մենք անում ենք այդ գործը»,- հավելեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ այն մարդիկ կամ մարդկանց խումբը, ովքեր դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, «ոչ» են ասում միայն նրա համար, որ իշխանություններն «այո» են ասում այդ բարեփոխումներին: Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ դա ոչ թե քաղաքական, այլ անձնավորված դիրքորոշում է:

Նա նաև հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսոլիդացիան արդեն կայացել է՝ ընդգծելով, որ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների և քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ դրական վերաբերմունք կա:

«Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը Կրակը չի մարում․ ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր վտանգավոր փուլ Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար․ Թրամփ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՀԱՄԱՍ-ը հաջողություն է մաղթել Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններում Reuters․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, սակայն Հորմուզի նեղուցի շրջանում լարվածությունը պահպանվում է Փաշինյանը Միացյալ Թագավորության ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն է մաղթում Մեկ պատվաստանյութ՝ թմրանյութերի մի ամբողջ դասի դեմ. մշակվել է ափիոնանման նյութերի դեմ պայքարի նոր մոտեցում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Լիբանանում գնահատել են Իսրայելի հետ հակամարտության տնտեսական վնասը Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Կյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ Խաչատրյանը Թրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել. զոհերի թվում քաղաքապետ կա Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ Ռուսաստանում մեկնաբանել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա հարձակումը 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը կիրակի օրը տեղի չի ունենա Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ «Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Պակիստանի վարչապետ Ուկրաինան հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի տրանսպորտային արտադրամասի վրա ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱՀԱԶԱՆԳ. միրգ-բանջարեղենի մեջ հայտնաբերված այս նյութը չափազանց թունավոր էՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ Սավգուլյան