Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ ծրագրեր կիրականացվեն և որ տեսարժան վայրերը կվերանորոգվեն 55 մլն դոլար վարկով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2016 թվականի փետրվարի 23-ին ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով սահմանվում է ծրագրի իրագործման հիմնական երկու և մեկ լրացուցիչ բաղադրիչ, որոնց ֆինանսավորումը Համաշխարհային Բանկի կողմից կկազմի 55 միլիոն ԱՄՆ դոլար:

Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ճշտելու, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու  նախատեսված գումարով, որտեղից պատասխանել են, որ տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը նպատակաուղղված է համայնքներում ենթակառուցվածքների, կարողությունների և զբոսաշրջության զարգացմանը և այդպիսով համայնքներում տնտեսական զարգացմանը:

Նախարարությունից հայտնեցին, որ համաձայնագրով սահմանվում է ծրագրի իրագործման հիմնական երկու և մեկ լրացուցիչ բաղադրիչ, որոնց ֆինանսավորումը Համաշխարհային Բանկի կողմից 5 տարվա ընթացքում կկազմի 55 միլիոն ԱՄՆ դոլար: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Վրաստանում իրականացված փորձը և Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացման ծրագրի վերաբերյալ կատարված ՀԲ-ի 2014թ. Տնտեսական ոլորտի աշխատության առաջարկությունները:

««Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը» բաղկացած է երեք բաղադրիչից՝ «Քաղաքային վերածնունդ և զբոսաշրջային օղակների զարգացում (50.41  միլիոն ԱՄՆ դոլար)», որն ունի իր   ենթաբաղադրիչները.

Ժառանգության վերականգնում. այս ենթաբաղադրիչի նպատակն է ֆինանսավորել քաղաքային վերականգնման գործողությունները Գորիս և Մեղրի հին քաղաքներում և Արենի, Տաթև և Տանձատափ գյուղերում:

Զբոսաշրջային շրջանների զարգացում. այս ենթաբաղադրիչի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի հիմնական զբոսաշրջային երթուղու երկայնքով գտնվող մշակութային և բնության ժառանգության առավել գրավիչ վայրերի մշակութային ժառանգության պահպանման և օբյեկտների կառավարման բարելավված պլանների նկատմամբ համալիր մոտեցումը: Զբոսաշրջության զարգացման տեսլականի հիման վրա զբոսաշրջային շրջանի զարգացման համար ընտրվել են հետևյալ վայրերը. Գառնին (տաճար և ձոր), Գեղարդավանքը, Դվինի հնավայր-բնակատեղին (նաև թանգարանը), Խոր Վիրապ վանքը, Արենիի շուկան և Արենի քարանձավը, Մոզրովի քարանձավը, Զորաց քարերը (Քարահունջ), Խնձորեսկը և ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ՝ Հաղպատ և Սանահին վանական համալիրները:

Պետական-մասնավոր ներդրում (ՊՄՆ). Այս ենթաբաղադրիչի նպատակն է տրամադրել հանրային ենթակառուցվածքներ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար:  Ծրագրի կառավարում, նախագծում և շինարարության վերահսկում:

Հաջորդ բաղադրիչն Ինստիտուցիոնալ զարգացումն է՝ զբոսաշրջային վայրերի կառավարում, մարքեթինգ և խթանում, զբոսաշրջավայրերի կառավարման գրասենյակների հիմնում, աշխատուժի զարգացում, որի համար կհատկացվի 4.450.000 մլն ԱՄՆ դոլար:

Երրորդ բաղադրիչը չնախատեսված արտակարգ իրավիճակների արձագանքում.

Օժանդակել համայնքային ծառայություններին և ենթակառուցվածքի վերականգնմանը և վերակառուցմանը՝ ընտրված շրջաններում անհրաժեշտության դեպքում թույլատրելի արտակարգ իրավիճակներին արձագանքելու նպատակով: Այն Ծրագրում ընդգրկելը կանխարգելիչ դեր է կրում, որը թույլ կտա ՀՀ կառավարությանը և Համաշխարհային բանկին բնական կամ մարդածին աղետներ տեղի ունենալու և կառավարության կողմից արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում արագորեն վերահասցեագրել վարկային միջոցներն անհապաղ վերականգնման միջոցառումների ֆինանսավորմանը: Այս բաղադրիչը և դրանից բխող ֆինանսավորման հատկացման նոր կատեգորիան թույլ կտա ՀՀ կառավարությանը դիմել Համաշխարհային Բանկին՝ վարկային միջոցները վերաբաշխելու համար հօգուտ այդ ենթաբաղադրիչի՝ արտակարգ իրավիճակի դեպքում Ծրագրում ընդգրկված Փոխառուի տարածքի 5 մարզերի ենթակառուցվածքների անհապաղ վերականգնման նպատակով: Նոր ֆինանսավորման կատեգորիան նախատեսում է ոչ արտակարգ պայմաններում զրոյական գումարային հատկացում և նրա ամբողջական ֆինանսավորումը կատարվում է ՎԶՀԲ-ի միջոցներով»,-ասվում է  ՀՀ ՏԶՆՆ-ի պատասխանի մեջ:

Հարցին, թե երբ են մեկնարկում աշխատանքները, նախարարությունից հայտնեցին, որ ներկա փուլում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով նախատեսված միջոցառումների իրականացման շրջանակներում կատարվում են ընտրված ենթածրագրերի նախագծային աշխատանքներ:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ