Ի՞նչ հեռախոս է օգտագործում Սամվել Ալեքսանյանը
ԼԱՅՖ«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, Մոտորոլայի հին մոդելի՝ RAZR V3 հեռախոսն է օգտագործում: Նա անկախության տոնին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ գրպանից հպարտությամբ հանեց հեռախոսն ու սկսեց զանգեր կատարել»:
Թերթի հարցին՝ այդ ի՞նչ հեռախոս եք օգտագործում, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Որ ասում եմ՝ հնարավորություն չունեմ, չեք հավատում: Որ հնարավորություն լինի, կփոխեմ, ցավդ տանեմ»:
Թերթի հարցին՝ այդ հեռախոսին եք միայն սովոր, դրա՞ համար չեք փոխում, նա վստահեցրել է, որ հավատարիմ մարդ է, իր հեռախոսին է անգամ հավատարիմ մնում ու չի փոխում:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում
1
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
2
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
3
Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը




