Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անճաշակ երաժշտություն միշտ է եղել. Զարուհի Բաբայան

ԼԱՅՖ

Երգչուհի Զարուհի Բաբայանը այս շրջանում իր երկրպագուների համար մի քանի անակնկալներ է պատրաստում, ընդ որում, երհգչուհու խոսքերով, սպասվող անակնկալները երկար սպասված էին նախեւառաջ իր համար: Life.panorama.am-ին Զարուհին պատմեց, որ այս պահին զբաղված է նոր տեսահոլովակի նկարահանումներով.

«Արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանքով հանդես չեմ եկել, ուստի առաջիկայում սպասվող աշխտանքները ինձ համար էլ են անակնկալ: Երգը, որի հիման վրա այս պահին նկարահանում եմ այս տարվա  իմ առաջին տեսահոլովակը, գեղեցիկ սիրային բալլադ է, որի երաժշտության հեղինակն է Արսեն Սաֆարյանը, իսկ գեղեցիկ խոսքերը գրել է  Արթուր Սաֆարյանը: Պետք է նկատեմ, որ այս երգի բովանդակությունը պատմում է իրական սիրո մասին: Իսկ տեսահոլովակում, որի ռեժիսորն է Միհրան Ստեփանյանը, փորձել ենք ներկայացնել թե զգացմուքններ, թե դրանցով արտահայտված երգ եւ պար, որոնք իրական կյանքի պատմություն կպատմի: Տեսահոլովակում ես եւ նկարիչը՝ Վահագն Գրիգորյանը կփորձենք ներկայացնել  այդ պատմությունը. ես երգի, նա՝ կտավի միջոցով: Մեր ներկայացրած սիրո պատմությունը շատ լավ ավարտ կունենա, քանի որ նրանց սերը վերածվում է ավելի ուժեղ զգացմունքի, երբ նրանք իրենց կյանքը կապում են միմյանց հետ»,- պատմեց երգչուհին ու հավելեց, որ պարի, երգի եւ նկարչության, այսինքն՝ արվեստի միջոցով նոր տեսահոլովակում կարտահայտվի մարդկային ամենաջերմ զգացմունքը՝ սերը:

Ի դեպ, Զարուհի Բաբայանը տեղեկացրեց նաեւ, որ այս տեսահոլովակի հետ կապված մի շարք մտքերի հեղինակը հենց ինքն է. «Ես եւ ռեժիսորը փորձել ենք մեր հույզերը, մեր մտքերը եւ երկար տարիների սերը փոխանցել գրեթե չորս րոպեների ընթացքում»,- նկատեց նա:

Զարուհի Բաբայանը նշեց, որ ուրախ կլինի, որ իրական սիրո պատմության հիման վրա գրված այս երգը դառնա նաեւ շատերի սիրո երգը. «Սա շատ խորիմաստ երգ է, այն արդեն սիրո շատ գեղեցիկ պատմություն է, բայց եթե այն արտահայտի նաեւ այլ մարդկանց սերը, ապա ես միայն ուրախ կլինեմ: Այս երգի մեջ ես էլ եմ նորովի ներկայանում, քանի որ իմ երգացանկում նման երգ կատերգորիկ չկա, սա բալլադ է, իսկ ես երգել եմ միայն ջազային բալլադներ»,- նկատեց նա:

Մինչ տարվա վերջ երգչուհին պլանավորում է ներկայացնել եւս մեկ տեսահոլովակ. «Դեռ շատ վաղուց ինքս ինձ խոստացել էի, որ «Կիլիկիա» երգի հիման վրա տեսահոլովակ պետք է նկարահանեմ: Սա ինձ համար շատ կարեւոր աշխատանք է, քանի որ «Կիլիկիա»-ն ինձ համար ուրիշ արժեք ունի, այն կարծես իմ այցեքարտն է, ուստի այն պետք է իմ պատկերացրած տեսահոլովակի տեսքով կյանքի կոչեմ»,- նշեց Զարուհի Բաբայանը:

Միաժամանակ երգչուհին այս երկու աշխատանքով չի սահմանափակվի, նրա խոսքերով մի խենթ միտք ունի, որին պետք է կյանք հաղորդի. «Մի խենթ գաղափար կա մտքումս, բայց դրա մասին չեմ ուզում խոսել, քանի որ այն իսկապես խենթ գաղափար է եւ պետք է ոչ թե 100, այլ 1000 տոկոս վստահություն ունենամ, որպեսզի այն հանձնեմ հանդիսատեսի դատին. հուսամ այս տարի նախատեսածս երեք գործերը կհասցնեմ իրականացնել, եւ եթե ստացվի, կհամարեմ, որ տարին լիարժեք հագեցած էր»,- պատմեց երգչուհին:

Անդրադառնալով վերջին շրջանի լռությանը, երգչուհին պատասխանեց. «Դա շատ գլոբալ հարց է, որի պատասխանը միանշանակ չունեմ: Առհասարակ չեմ կարող ասել, որ դաշտի իրավիճակը չի ազդել էմոցիաներիս եւ ձգտումներս վրա, բայց եւ գալիս է մի տարիք, մի պահ, երբ չես ուզում շտապել, ուզում ես մի փոքր հանգիստ եւ մտածված որեւէ բան անել, կամ աշխատանքներից առաջ երկար ծանրութեթեւ անել: Այսինքն՝ այդ հարցում ամեն ինչն էլ իր փոքրիկ դերերն ունեն, միաժամանակ, ես վստահ կարող եմ ասել, որ մենք, տվյալ դեպքում ես, չեմ կարող ոչինչ չանել, քանի որ սա մի կյանք է, առանց որի ապրել չեմ կարող, դրա համար մեկ-մեկ ինձ հանգստացնում եմ՝ ասելով, որ ոչինչ թող դանդաղ լինի, բայց եւ լինի այն, ինչ հոգիս է ցանկանում»:

Շարունակությունն այստեղ:

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին