Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էռնա Յուզբաշյանի հոբելյանական համերգը Օպերայի «Ջազզվեում»

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Էռնա Յուզբաշյանը նշում է գործունեության 35-ամյակը։ Այս կապակցությամբ նրա գործընկերները երեկ հավաքվել էին Օպերայի «Ջազզվեում»՝ վայելելու Էռնայի կատարումները, պատմելու նրա հետ անցկացրած օրերի մասին։

Երգչուհին նկատեց, որ 35 տարվա գործունեության ընթացքում շատ բան է զոհաբերել հանուն կարիերայի, մասնավորապես՝ անձնական կյանքը։ «Անձնական կյանքս այդպես էլ չդասավորեցի: Չեմ կարող խաբել և ասել, թե երջանիկ եմ: Ես գտել եմ իմ երջանկությունն այն ռիթմի մեջ, որով հիմա ապրում եմ, ես երջանիկ եմ իմ աղջկանով, ուրախանում եմ իր հաջողություններով, յուրաքանչյուր լավ երգով, իմ ընկերներով, ուրախանում եմ, երբ ինչ-որ մեկի մոտ մի բան ստացվում է։ Ուզում եմ երջանիկ լինել, սիրահարվել... Լավ երգեր եմ ուզում, որոնք կգրեն ու կնվիրեն, ոչ թե կվաճառեն»,- նշեց Էռնա Յուզբաշյանը։

BlogNews.am-ը, օգտվելով առիթից, տկն Էռնայի հետ զրուցեց օրերս «Վաստակավոր արտիստի» կոչում ստանալու մասին։ Այժմ բուռն քննարվում է հարցը, որ «Վաստակավորի» նշաձողն իջեցվել է և, օրինակ, Արմենչիկն արժանի չէր այդ կոչմանը. «Այդ նշաձողը վաղուց է  իջել։ Այնքան անարժան մարդկանց է տրվել  այդ կոչումը, որ  այս տարվան դեպքն ամենասարսափելին  չէր։ Ես 56 տարեկան եմ,  35  տարի է՝ բեմում եմ և վաղուց եմ արժանացել նրան, ինչին պետք է արժանանամ։ Ինձ համար կոչումն առաջին հերթին իմ հանդիսատեսի սերն է։ Այս կոչումը ստանալը հաճելի էր, բայց ոչ ավելին»։

Անդրադառնալով ժամանակակից հայկական էստրադային՝ երգչուհին ասաց, որ լավ երգեր քիչ են ներկայացվում։ «Երիտասարդներից լսում եմ Էմմիին, Սիրուշոյին, Էրիկն է փայլուն  աշխատում։ Վերջերս Լիլիթ Հովհաննիսյանն է լավ ներկայանում։ Նա գեղեցիկ աղջիկ է, իր մեջ ամեն ինչ գեղեցիկ է, թեև ոչ բոլոր երգերն եմ հավանում։ Դե իսկ ավագ սերունդը՝ Արթուր Իսպիրյանը, Արամոն և էմման, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը միշտ պահում են  որակը»,- նշեց նա, իսկ հարցին՝ Երևանն այսօր ջազ լսո՞ւմ է, պատասխանեց. «Որքան Երևանը ջազ և դասական երաժշտություն լսի, այնքան ավելի առողջ կլինեն մեր երիտասարդները»։

Միջոցառման կազմակերպիչ, պրոդյուսեր և ռեժիսոր Էմիլ Կարատն էլ նշեց, որ երգչուհին ելույթ կունենա ոչ միայն Երևանում, այլև Ստեփանակերտում, Գյումրիում և Վանաձորում:

«Ջազզվե» սրճարաների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանն ասաց, որ շատ ուրախ են «Ջազզվեում» ողջունել նման արտիստի։ «Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպել են այս ամենը,  բոլոր նրանց, ովքեր այսօր ներկա են և այս ջերմ մթնոլորտում մեզ հետ նշելու են մեր շատ սիրելի երգչուհու գործունեության 35-ամյակը»,- ասաց նա ու իր շնորհակալությունը հայտնեց «Անդակո» ընկերությանը՝  հյուրասիրության համար և «Any Rose» ծաղկի սրահին՝ գեղեցիկ դեկորն ապահովելու համար։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով