Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չինովնիկների ինքնասպանություններ Ադրբեջանում. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում ինքնասպանությունները տարեցտարի շատանում են: Դրա հիմնական պատճառներից մեկը բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումն է. վարկային ճահճի մեջ մարդկանց խեղդվելը որպես վերջին միջոց նրանց մղում է ինքնասպանության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, qaynar.info-ի անցկացրած հետազոտության համաձայն' վերջին երկու տարիներին Ադրբեջանում մեծացել են նաև պաշտոնատար անձանց ինքնասպանության դեպքերը:

Օրինակ' անցյալ տարվա հուլիսին իրեն կախել է Շաբրանի շրջանի բնակիչ, 1988 թվականին ծնված Էլվին Զաքիևը: Նա Շաբրանի շրջանի Չոլգուշչու գյուղի փոստատան տնօրենն էր:

2014 թվականի սեպտեմբերին իրեն կախել էր Գյոյչայի շրջանի Գարաբաքալ համայնքի 61-ամյա պետ Մահմուդ Շըխմամեդովը: Գարաբաքալը միավորում է Չայարխը, Գարաբաքալ և Հաջալըքենդ գյուղերը: Շիխմամեդովը կախվել էր իր սեփական տան անասնագոմում:

2015 թվականի հուլիսին քացախաթթու խմելով ինքնասպանություն է գործել Քյուրդամիրի շրջանի Ջուր-ջրանցքի վարչության պետ Թարիել Քարիմովը:

Անցյալ տարվա մարտին Բաքվի Նիզամիի շրջանում ինքնասպանություն է գործել երեք երեխաների 46-ամյա հայր Ասլան Զեյնալովը: Նա Նիզամիի շրջանի գործադիր իշխանության ճանապարհների ցանցի մաքրության բաժնի պետն էր:

Անցյալ տարվա հոկտեմբերին կախվելով ինքնասպանություն էր գործել Ղազախի շրջանի Քայմաքլը գյուղի բուժկետի գլխավոր բժիշկ Փանահ Մամեդովը:

2014 թվականի դեկտեմբերին հրազենով կյանքին վերջ էր դրել Գորանբոյի շրջանի երաժշտական դպրոցի տնօրեն Յոլչու Մամիշևը: Նա այդ քայլին էր դիմել մեծ չափի պարտք ունենալու պատճառով, որը չէր կարողանում վերադարձնել:

2013 թվականին Ադրբեջանում ինքնասպանություն էր գործել դպրոցի ևս մեկ տնօրեն' Գուբայի շրջանի Մուչու գյուղի միջնակարգ դպրոցի 43-ամյա ղեկավար Ալիաղա Էյվազովը: Նա իրեն կախել էր դպրոցի գրադարանում: Նույն տարվա հունվարին սեփական տան բակում ծառից կախվելով ինքնասպանություն էր գործել Գըզըլղաչ գյուղի միջնակարգ դպրոցի 59-ամյա տնօրեն Ֆաթուլլա Իսմայիլովը:

2015 թվականի հուլիսի 19-ին սեփական բակում կախվելով կյանքին վերջ էր դրել «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության Շիրվան քաղաքում գտնվող վարչության գլխավոր հաշվապահ Ռամզի Քարիմովը:

Կայքը նշում է, որ թվարկվածները չեն արտացուլում վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանում պաշտոնատար անձանց ինքնասպանությունների ամբողջ թիվը:

«Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում պաշտոնատար անձանց ինքնասպանությունների հիմնական պատճառն իրենց վերադասների կողմից կոռուպցիոն և այլ կարգի ճնշումների ենթարկվելն է:

Օրինակ' Քյուրդամիրի շրջանի Ջուր-ջրանցքի վարչության պետ Թարիել Քարիմովի ինքնասպանության դիմելու պատճառը կապվում է շրջանի գործադիր ղեկավարի հետ ունեցած տարաձայնության հետ:

Պաշտոնատար անձանց ինքնասպանությունները կապվում են նաև իրենց ղեկավարած կառույցներում կոռուպցիոն ստուգումներ սկսվելու հետ' վախենալով խոշոր յուրացումների հայտնաբերումից, որին նրանք գնացել են վերադասի ճնշման տակ:

«Մի խոսքով, Ադրբեջանում ինքնասպանության դեպքերը սոցիալ-տնտեսական ծանր դրությունից փրկվելու միջոց չէ միայն շարքային քաղաքացիների համար, այն հաճախ միակ վերջին միջոց է հանդիսանում նաև պաշտոնատար անձանց համար»,- գրում է կայքը:

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում ինքնասպանության 154 դեպք է տեղի ունեցել, որից 11-ն անչափահասներ են եղել:

2014 թ. Ադրբեջանում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 50-ն անչափահասներ են եղել: 14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

Ադրբեջանում 2010 թվականին երեխաների ինքնասպանության 51 դեպք է գրանցվել, 2011 թվականին' 28, 2012 թվականին' 60, 2013 թվականին' 71 դեպք:

Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել էՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»