Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարկարովը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը, համաձայն որի ԼՂ հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող միայն Ադրբեջանի ներքին խնդիրը լինել, քանի որ կա բանակց ային գործընթաց, որում ներգրավված են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ` նախագահները և արտաքին գործերի նախարարները: Եվ երկրորդ` դա չի կարող միայն Ադրբեջանի ներքին խնդիրը լինել, քանի որ կա բանակցային ձևաչափ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որում ներգրավված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իսկ այդ ձևաչափը ենթադրում է հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով»,- ասաց Մարկարովը:

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ինքնորոշումը հաստատել է թե’ իրավական, թե’ ռազմական ճանապարհով: Վերջինը շատ ծանր է նստել Ադրբեջանի վրա և որևէ նախադրյալ չկա, որ նոր պատերազմի դեպքում նույնը չի կրկնվի:  «Ադրբեջանը պետք է հաշվի նստի այն փաստի հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվելու իրավունք ունի»,- ընդգծեց քաղաքագետը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, սակայն ապրիլյան պատերազմն արդեն ցույց տվեց, թե ինչ հետևանքներ կարո է ունենալ նոր պատերազմն այդ երկրի համար և ԼՂ պաշտպանության բանակը ինչպիսի հակահարված կարող է հասցնել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում:  Մարկարովի խոսքով` անհայտ է, որ Ադրբեջանը չի կարող հակամարտությունը լուծել այն ճանապարհով, որ ինքն է ցանկանում:

Նրա խոսքով` պարզ է, որ պատերազմը վերսկսելու դեպքում Ադրբեջանը չի ունենա միջազգային հանրության աջակցությունը, իսկ ահա Լեռնային Ղարաբաղը կստանա Հայաստանի անմիջական աջակցությունը, որը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Միջազգային հանրության միջամտությունն այդ պարագայում տարբեր ձևերով կարող է արտահայտվել: Քաղաքագետը, որպես օրինակ բերեց այն փաստը,  որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հենց Ռուսաստանի միջամտությամբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը վերահաստատեցին զինադադարը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողը նախարարին հարցրել է` եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ իրականացնել ԼՂ տարածքում, Ռուսաստանը կլռի՞, թե կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Սերգեյ Լավրովն էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:

Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարում