Վաշինգտոնում նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Կապիտոլիումի բլրին Կոնգրեսի շենքի մոտ հունվարի 15-ին նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն Է անցկացվել: Դրա հիմնական տարրը դարձել Է այն գործողությունների մշակումը, որոնք կապված են ԱՄՆ-ի հաջորդ նախագահ եւ փոխնախագահ Դոնալդ Թրամփի եւ Մայքլ Փենսի երդմնատվության հետ: Քաղաքական գործիչներÕ « եւ նրանց կանանց դերերը խաղացել են ԱՄՆ-ի զինված ուժերի ցամաքային զորքերի երաժշտական խմբի մասնակիցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զինծառայողները նաեւ փորձել են Սպիտակ տնից «Ամերիկայի գլխավոր փողոցով»՝ Փենսիլվանիա-ավենյուով, դեպի պաշտոնակալության վայրը ընտրված նախագահի ուղեւորությունը, փողոց, որի երկայնքով արդեն կանգնեցվել են հանդիսականների համար նախատեսված տրիբունաները: Այս պատճառով ոստիկանությունը փակել Էր Վաշինգտոնի՝ գործնականում ամբողջ կենտրոնը, ինչը կիրակի օրը որոշ չափով դժվարացրել Է երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



