Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրիում հորաքրոջ տնից 6 միլիոն դրամի զարդեր գողացած 45-ամյա տղամարդը ինսուլտից մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ կարճվել է քրեական գործի վարույթը՝ըստ մեղադրանքի՝ Գասպար Դ.-ի:

45-ամյա Գասպարը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի գույք գողանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գասպարը ծնվել էր Գյումրիում, փաստացի բնակվում էր Արցախի Շահումյանի շրջանի գյուղերից մեկում: Նա ամուսնացած էր, խնամքին երկու անչափահաս երեխա ուներ: Ըստ մեղադրանքի՝2015 թվականի սեպտեմբերի 5-ին Գասպարը եկել էր Գյումրի այն նպատակով, որ տուն վարձի Գյումրիում կամ Ախուրյանում և ընտանիքով տեղափոխվի իր ծննդավայր:

Գասպարը 2 օրով հյուրընկալվել է Գյումրիում բնակվող իր հորաքրոջ տանը: Սեպտեմբերի 7-ին, ժամը 13-ի սահմաններում Գասպարը «որոնողական աշխատանքներ» է կատարել ու հորաքրոջ տանը: Նա սանհանգույցի ինքնաշեն դարակում հայտնաբերել ու, ըստ մեղադրանքի, հափշտակել է «Գյումրվա» գործվածքով, 28 գրամ քաշով ոսկե ապարանջան: Այս «գտածոն» արթնացրել է Գասպարի որոնողական ձիրքը:

Նա հորաքրոջ տան հյուրասենյակի սպասքապահարանում գտնվող շաքարամանի մեջ հայտնաբերել է ոսկեղենի մի ամբողջ «գանձատուփ» ու հափշտակել է այնտեղ պահված ամբողջ ոսկեղենը՝ «Գյումրվա» գործվածքով ոսկե շղթա, «Նիկոլայ ցարի պատկերով» ոսկե նշանազարդ, ոսկե 20 մետաղադրամ, «Վերյովկա» գործվածքով ոսկե շղթա, «Ռոլեքս» տեսակի ոսկե մատանի, «Բախչալու» ձևի ոսկե մատանի, ադամանդե քարով, «Բախչալու» ձևի ոսկե օղեր ու մատանի, «Թոփուզ» տեսակի ոսկե ականջօղեր, «Սապֆիր» քարով, «Բախչալու» ձևի ոսկե ականջօղեր, ընդհանուրը՝ 5 միլիոն 820 հազար դրամ արժողությամբ:

Ըստ մեղադրանքի՝ այս ամենը հափշտակելով՝ Գասպարը հյուրընկալ հորաքրոջը «մնաս բարով» է արել ու հեռացել է: Այնուամենայնիվ, գողության փաստը ի հայտ է եկել, Գասպար Դ.-ին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործի դատաքննությունը տեղի է ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Գասպար Դ.-ի խափանման միջոցը եղել է ստորագրությունը չհեռանալու մասին: Երբ դատաքննությունն ավարտվել է, սկսվել է դատական վիճաբանությունների փուլը, Գասպարը դատական նիստերին չի ներկայացել:

Մինչ դատարանը կորոշեր, թե ինչ սանկցիա կիրառի դատական նիստերին չներկայացող ամբաստանյալի նկատմամբ, 2016 թվականի դեկտեմբերի 5-ին գրություն է ստացվել ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոնից» այն մասին, որ Գասպար Դ.-ն մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 1-ին, այդ կենտրոն է ընդունվել ծանր վիճակում ու… Ստեփանակերտի հիվանդանոցում մահացել է ուղեղի կաթվածից…

Ամբաստանյալի մահվան կապակցությամբ մեղադրողը հանդես է եկել միջնորդությամբ, որ կարճվի քրեական գործի վարույթը և դադարեցվի Գասպար Դ.-ի քրեական հետապնդումը: Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ամբաստանյալ Գասպար Դ.-ի մահվան կապակցությամբ դադարեցրել է նրա քրեական հետապնդումը և կարճել է քրեական գործի վարույթը: 

Ինչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն