Ինչու՞ է առաջանում բերանի չորությունը և ինչպես ազատվել դրանից
ԼԱՅՖԻնչպես նշում են մասնագետները, 65 տարեկանից բարձր յուրաքանչյուր 2-րդ մարդ տառապում է բերանի չորությամբ (քսերոստոմիա), խանգարում, որի առաջացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
Օրինակ լորձի արտազատմանը կարող են խանգարել՝
· քնաբերների երկարատև ընդունումը, հակավիրուսային, հակահիստամինային, հիպոտենզիվ դեղամիջոցների, հակադեպրեսանտների ու հանգստացնող միջոցների ու մի շարք այլ դեղամիջոցների ընդունումը:
· շաքարային դիաբետը
· ստամոքսի հիվանդությունները, օրինակ գաստրիտը
· նյարդային խանգարումները
Եթե վերոթվարկյալ խնդիրներից որևէ մեկը ձեզ մոտ առկա չէ, ապա փորձեք վարվել հետևյալ կերպ:
· Օրվա ընթացքում կում-կում խմեք հատապտուղներով կամ ցիտրուսային մրգերով ջուր:
· Հրաժարվեք սուրճից ու ալկոհոլից, քանի որ նրանք նպաստում են ջրազրկմանը:
· Մի ծխեք: Այդ վնասակար սովորության պատճառով բերանի չորությունն ավելի արտահայտիչ են դառնում:
Օրվա ընթացքում հաճախակի լեզվով մերսեք լնդերն ու այտերի ներսի մակերեսը:
· Ծամեք մաստակ ու ծծեք առանց շաքարի սառբնաշաքար: Նրանք խթանում են լորձաթաղանթի գործունեությունը:
· Սննդի մեջ ավելացրեք մի փոքր կծու պղպեղ, այն պարունակում է կապսացին, որը ուժեղացնում է օրգանիզմի հեղուկի՝ քրտինքի, արցունքի ու թքի սեկրեցիան: Սակայն, եթե ունեք ստամոքսի հետ կապված խնդիրներ, ապա պղպեղը հակացուցված է:
· Խոնավեցրեք սենյակի օդը: Օդափոխիչներն ու ջեռուցման կաթսաները չորացնում են օդը, ինչն ավելի է բարդացնում բերանի խոռոչի չորությունը:



