Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղջկաս սպանողները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել. այսօր լրացավ 20-ամյա ծննդկանի մահվան մեկ տարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է.

Այսօր լրացավ «Հանրապետական» ծննդատանը 2016թ. հունվարի 2-ին մահացած ծննդկան Գրետա Տոնոյանի մահվան մեկ տարին: NEWS.am-ի հետ զրույցում Արմինե Տոնոյանը նշեց, որ մեկ տարի անց դեռ չեն բացահայտվել իր աղջկա մահվան մեղավորները: Տիկին Արմինեի խոսքով` քրեական գործով հարուցված նախաքննության ընթացքում մեկ տարի անց ոչ մի էական հանգամնք չի պարզվել միայն այն պատճառով, որ պատշաճ նախաքննություն չի ընթացել:

«Մեկ տարի է նախաքննություն է ընթանում, բայց մինչեւ հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել իմ աղջկան սպանելու համար: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են իմ աղջկան սպանել, բայց սպասում եմ նախաքննության պատասխաններին: Քննիչին ինչքան զանգում ենք անհասանելի է, կամ չի պատասխանում, սա է իրենց վերաբերմունքը, այն դեպքում, երբ առողջ երեխային տանում ես հիվանդանոց եւ նրան մահացած են վերադարձնում»,-ասաց նա:

Արմինե Տոնոյանը պնդում է, որ Գրետան թոքաբորբի դեմ անհրաժեշտ դեղորայքը չի ստացել, ինչպես պնդում է հիվանդանոցի տնօրինությունը աղջկա հիվանդության պատմագրում հետին թվով գրառումներ են արվել ու գրվել այնպիսի նշանակումներ, որոնք Գրետան իրականում չի ստացել:

Արմինե Տոնոյանը պնդում է, որ եթե բժիշկները ճիշտ բուժում անեին, Գրետայի կյանքը փրկել հնարավոր կլիներ: Գրետայի մոր խոսքով՝ հղիին ժամանակին ռենտգեն հետազոտության չեն ենթարկել եւ թոքաբորբ են հայտնաբերել այն ժամանակ, երբ բուժումներն այլեւս օգուտ չեն տվել:

Ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ծննդատուն ընդունվելու առաջին օրվանից 20-ամյա Գրետան ենթարկվել է անհրաժեշտ հետազոտությունների ու ստացել անհրաժեշտ բուժումը: Նա մեզ ցույց էր տվել հիվանդության պատմագիրը, որտեղ նշված է, որ Գրետան ստացել է նատրիումի քլոր, վիտամին C, դիկլոֆենակ եւ ամենասպեցիֆիկ պրեպարատը` տամիֆլյու: Բժիշկը նշել էր, որ ինչ տեսակի թոքաբորբ էլ առաջանար հղիի մոտ` օջախային, թե խիստ, նա ընդունման ժամից ստացել է այն դեղորայքը, ինչ ստանում են տիպիկ թոքաբորբի ժամանակ:

Նշենք, որ Գրետան մահացել է կայծակնային սուր թոքաբորբից: Նա Արմավիրի մարզի Գայ գյուղից էր: Դեկտեմբերի 25-ին ընդունվել էր «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն, ունեցել էր ջերմություն: Մի քանի օր բուժում էր ստացել այնտեղ, վիճակը վատացել էր դեկտեմբերի 29-ին, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, ապա` «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանցման բաժանմունք, որտեղ դեկտեմբերի 31-ին կեսարյան հատում էին արել, դրանից երկու օր անց Գրետան մահացել էր: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Ազատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում Հեզբnլլահի 10 զինվորի ոչնչացման մասին Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն ՄարուքյանՈրքան կթանկանա գյուղմթերքը Հայաստանում«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ինչ հիվանդություններ են առաջանում կարմիր աչքերի պատճառով Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 1014-ամյա տղան 30 մեքենա է գողացելԱյն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին «Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դողսում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժությունները