Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Մի հարց, որի շուրջ մտածում են միլիոնավոր աղջիկներ: Կարևոր է իմանալ, թե ում հետ միշտ հետաքրքիր կլինի, ուրախ, անհոգ, ում հետ’ անտանելի: Ձեզ ենք ներկայացնում տղամարդկանց մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, կենսակերպով: Փորձեք ընտրել Ձեր տարբերակը :)

Ճնշված. Սա ավելի ճիշտ ոչ թե տղամարդու տեսակ է, այլ հոգեվիճակ, անցումային շրջան: Եթե Դուք որոշել եք հանդիպել տղամարդու հետ, որը վերջերս է բաժանվել իր նախկինից, կամ ուրիշ անախորժություններ ունի, ապա այդ դեպքում պետք է պատրաստ լինեք, որ յուրաքանչյուր անհեթեթության պատճառով նա կարող է հունից դուրս գալ, դառնալ անկառավարելի: Եթե տղամարդը Ձեզ դուր է գալիս, և Դուք պատրաստ եք անվերջ լսել նրա մենախոսությունները պատահածի մասին, ապա պետք չէ նրանից հրաժարվել:

Գործնական. Նա իրեն ուժեղ և գրեթե ամենակարող է համարում, որովհետև կարող է սեղան պատվիրել ռեստորանում և հետաքրքիր հանդիպումներ կազմակերպել հեղինակավոր մարդկանց հետ: Նա ագրեսիվ է և ձգտում է միշտ դոմինանտության: Նրա մոտեցումը կանաց հանդեպ միակն է’ կամ դու ընդունում ես ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, կամ մենք բաժանվում ենք: Պետք է բավականաչափ ուժ ներդնեք, որպեսզի այս մարդը չհամարի Ձեզ իր գործնական ձեռքբերումներից մեկը:

Երազող. Սա այն տղամարդն է, որի պլանները շատ քիչ առնչություններ ունեն իրականության հետ: Նրա առօյան լեցուն է անսպասելի, չնախատեսված պլաններով: Երազողներին դժվար չէ տարբերել. նրանք հաճախ են փոխում աշխատանքը, որովհետև չեն հարմարվում ոչ մի կոլեկտիվում: Նա երազում է փոխել աշխարհը, իսկ առօրյայում ի վիճակի չէ անգամ նորմալ հյուրեր ընդունել: Նրանք լավ տարբերակ են ղեկավար կանանց համար, ովքեր համաձայն են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, ունեն հստակ նպատակներ:

Միայնակ. Պատկերացրեք մի հանգիստ մարդու, ով սիրում է երկարատև մնալ միայնակ: Այսպիսի տղամարդկանցից շատերը ընկերասեր են, բարեհոգի, բայց որպեսզի իրենց լավ զգան, նրանք պետք է այնքան ժամանակ անցկացնեն միայնակ, որքան Ձեզ հետ:

Ռոմանտիկ. Նրանք սիրահարվում են վայրկենական: Նրանց հետ մի քանի օր շփվելով’ դուք Ձեզ ավելի խելացի, ավել բարեկազմ և գեղեցիկ կզգաք, քան առաջ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ նրանք չեն սիրում երկարատև հարաբերություններ: Չեք հասցնի նկատել անգամ, թե ինչպես նա այլևս Ձեր կողքին չէ: Ռոմանտիկները հիանալի տարբերակ են այն կանանց համար, ովքեր վերջերս անձնական դրամա են ապրել և ընկճված են: Նա միանգամից Ձեզ ոտքի կկանգնեցնի և կսովորեցնի գնահատել կյանքը:

Պատասխանատու.
 Նա պատասխանատու է սիրելի կնոջ, իր ընկերների և նույնիսկ կնոջ ընկերների համար: Պարզ և զարգացած տրամաբանությունը թույլ է տալիս նրան լուծել խնդիրները գրեթե առանց վրիպումների: Նրա հետ ձանձրալի չէ, կարող է խուսափել անիմաստ երեկոներից, հանդիպումներից և իր ժամանակը տրամադրել սպորտին կամ մեկ ուրիշ օգտակար զբաղմունքի: Այսպիսով’ եթե Ձեր կյանքում հայտնիվ պատասխանատու տղամարդ, մի հապաղեք, ամուսնացեք նրա հետ:

Զոհ. Այսպիսի տղամարդիկ գրավում են հենց առաջին հայացքից: Եվ միայն որոշ ժամանակ հետո Դուք կհասկանաք, որ նրա բոլոր անհաջողություններում մեղավոր է ուրիշ մեկը: Երբեմն նա այնքան տխուր, ընկճված տեսք ունի, որ նրան մերժել պարզապես հնարավոր չի լինում: Նա կգնահատի Ձեր հոգատարությունը, բայց մի հավատացեք նրա խոսքերին կուրորեն:

Չհղկված ադամանդ. Աշխատանքի վայրում նրան գնահատում են, կոլեգաները հարգում են: Սա տղամարդկանց այն տիպն է, որոնք ամեն ինչի այս կյանքում հասնում են ինքնուրույն: Սովորաբար նրանց կոստյումն այնպիսի տեսք ունի, որ ասես քնել է այն հագին, իսկ կոշիկների նախնական գույնն ընդհանրապես անհնար է կռահել: Նրանք լավ «աշակերտներ են » : Նրանք հիանալի են այն կանանց համար, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել:

Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի