Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կենդանակերպի բոլոր նշանների մասին զվարճալի, բայց ճշգրիտ 10 արտահայտություններ

ԼԱՅՖ

Հորոսկոպն ունի հարաբերական բնույթ. ոչ բոլորին է այն ճիշտ թվում, ու ոչ բոլորն են հավատում հորոսկոպին, բայց գրեթե բոլորն էլ այն կարդում են:  «Մեկ էլ տեսար համընկավ», – մտածում ենք մենք հերթական հորոսկոպը կարդալիս. չէ որ ամեն անգամ մենք ակնկալում ենք, որ ինչ-որ բան կհամընկնի մեր բնավորության ու ապագա իրադարձությունների հետ: Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր բնավորությունն ու կյանքի սկզբունքները: Եթե կարճ ու կոնկրետ բնութագրենք կենդանակերպի նշանները՝ հումորով մոտենալով այդ հարցին, ապա կստացվի այսպես.

Խոյեր

  1. Ավելի լավ է ինձ հետ չվիճեք:
  2. Գործում եմ այսօր, մտածում՝ վաղը:
  3. Առաջ, միայն առաջ. արգելակները ստեղծվել են միայն վախկոտների համար:
  4. Ծերությու՞ն, ո՛չ, չեմ լսել դրա մասին:
  5. Միևնույն է՝ ինձանից լավ ոչինչ չես կարող անել:
  6. Կարող ես շարունակությունն էլ չպատմել. արդեն գիտեմ:
  7. Համառությունը հանցանք չէ, այն իմ արժանիքներից է:
  8. Իրավիճակը հսկողության տակ է, իսկ զգացմունքները՝ ոչ:
  9. Մեկ խոյը ղեկավար է, իսկ երկուսն արդեն չափազանց շատ է:
  10. Առաջինը չեմ հարձակվում, բայց պատասխան տալու ժամանակ 10 անգամ ավելի շատ եմ հարվածում:

 Ցուլեր

  1. Խնջույքի ժամանակ էլ կարող ենք խնայողություն անել:
  2. Ուրիշինը պետք չէ, իսկ իմը ոչ ոքի չեմ տա:
  3. Բոլորը մնում են իրենց կարծիքին, բայց վիճել պետք չէ:
  4. Ամոթ է լավ հարմարված մարդուն իր տեղից հանելը:
  5. Բազմոցն ավելի լավ է քան բնական միջավայրը:
  6. Ուտելը լուրջ ու կարևոր գործ է:
  7. Ինչքան անաղմուկ գնաս, այնքան ավելի երկար կգնաս:
  8. Շրջապատի մարդկանց հաշվին կարող ենք խնայել մեր ուժերը:
  9. Տանել չեմ կարողանում գումարի հետ վիճելը:
  10. Համտես անողը միշտ ես եմ:

 Երկվորյակներ

  1. Երեկվանից արդեն երեք անգամ փոխվել է տրամադրությունս:
  2. Տեղեկացված լինելն արդեն հաջողության կեսն է:
  3. Ես իրավիճակը միանգամից երկու կողմից կզննեմ:
  4. Հասցնում են լինել ամենուր:
  5. Գաղափարը միշտ պետք է թարմ լինի:
  6. Ամեն ինչից վերցնում եմ 3 հատ. անպայման պետք կգա:
  7. Ես ամեն ինչ հասցրել եմ, քանի որ շտապել եմ ճիշտ ժամանակին:
  8. Կյանքում միշտ արագ եմ շարժվում. արդյոք դրա համար պե՞տք է մեղադրել ինձ:
  9. Կարող եմ խոսել նույնիսկ առանց մտածելու, բայց մեկ է՝ ես ոչինչում մեղավոր չեմ:
  10. Քանակն ավելի կարևոր է, քան որակը:

Խեցգետիններ

  1. Իմ տունն իմ ամրոցն է:
  2. Ես հոգ կտանեմ բոլորի մասին:
  3. Միշտ պետք է ունենալ համբերություն ու տաք գուլպաներ:
  4. Տանը նույնիսկ խանութից գնած աղցանն է համեղ:
  5. Եթե ժամացույցը կանգնում է, ապա օրվա ընթացքում 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս: Մենք էլ կանգնենք:
  6. Հոգին ջերմացնում է սառնարանը, իհարկե, եթե այն լիքն է:
  7. Ես այնքան էլ հարուստ չեմ, որ էժան իրեր գնեմ:
  8. Սիրում եմ մեկուսացված վայրերը:
  9. Երբեք չեմ հրաժարվի անցյալից, եթե նույնիսկ այն ինձ ստիպում է տխրել:
  10. Այս վերարկուն լավը չէ. այն պատռվեց. հետո ինչ, որ այն 10 տարի առաջ էի գնել:

Առյուծներ

  1. Եկեք իմ ետևից, ես ամեն ինչ գիտեմ:
  2. Թիկունք լինել ինչ-որ մեկին. հաճույքով պատրաստ եմ, բայց ինձ օգնություն պետք չէ:
  3. Հաճելի շարժուձևը իմ գրավականն է:
  4. Ես եմ արևը:
  5. Ինձ պետք է պատիվ տաք:
  6. Ավելի հաճելի է գումարի հետ վիճելը, քան այն վաստակելը:
  7. Ինչի՞ է տանը պետք դաշնամուրը, եթե կարող ենք գնել ռոյալ:
  8. Հոգով ես բռնապետ եմ, բայց շատ հաճելի եմ:
  9. Իմ նախագծերն ամենամեծն են:
  10. Նայեք ինձ, սիրեք ինձ. չէ որ ես ձերն եմ:

Կույսեր

  1. Առանց ջանքերի նույնիսկ փոքրիկ լճակից ձուկ չես կարող բռնել:
  2. Համեստությունն արդեն զարդարում է մեզ, այլևս ուրիշ զարդարանք մեզ պետք չէ:
  3. Յուրաքանչյուրը պետք է իր օրինակով օրինակ ծառայի մյուսներին:
  4. Ե՛վ գլխումս, և՛ խոհանոցում պետք է միշտ կարգուկանոն լինի:
  5. Սպասում եմ սիրո տրամաբանական հիմնավորմանը:
  6. Այս զամբյուղը պետք է 1 մմ ձախ դրվի:
  7. Ինձ այգի պետք չէ, ծաղիկներով փոքրիկ մարգն էլ է բավական:
  8. Ես արդեն ծրագիր եմ կազմել, թե ինչպես պետք է դու ապրես:
  9. Ես կույս եմ, դա արդեն նշանակում է, որ ես տեղով համարձակություն եմ:
  10. Լավ մարդը հեռվից էլ է երևում. ինձ տեսնու՞մ եք:

Կշեռքներ

  1. Ես միայնակ դա չեմ անի:
  2. Վիճելը հաճելի չէ, և բացի այդ հարկ էլ չկա:
  3. Հաղթիր՝ համաձայնվելով մյուսների հետ:
  4. Սկզբունքային լինում են միայն հիմարները:
  5. Խաբեության մեջ կարող եմ ներքաշել նույնիսկ սրբերին:
  6. Իմ գեղեցկությունը կփրկի աշխարհը:
  7. Այսօր դրա տրամադրությունը չունեմ:
  8. Ամենաբարդը ընտրելն է:
  9. Զրպարտությունն այնքան էլ ահավոր չէ:
  10. Չգիտեմ՝ այսօր ում կողմից եմ խաղում:

Կարիճներ

  1. Ու՞մ խայթեմ:
  2. Ցանկացած իրադարձության մեջ կան թաքնված մանրամասներ:
  3. Քեզ հետո կժպտամ: Եթե իհարկե ցանկանաս:
  4. Ներքին կրքերն ինձ հանգիստ չեն տալիս:
  5. Իմ ներքին հակասությունները տեսանելի են նույնիսկ այն ժամանակ, երբ քնած եմ:
  6. Եթե սիրել, ապա միայն կռվի դաշտում:
  7. Ոչ բոլորը կարող են դիմանալ իմ հայացքին, իսկ բնավորությանը…
  8. Ասպետականությունն իմ ամենալավ հատկությունն է:
  9. Ես հոգով Օթելլո եմ, բայց իհարկե՝ բարի:
  10. Ես նման եմ կակտուսի, ոմանց համար նույնիսկ ծաղկում եմ:

Աղեղնավորներ

  1. Լավ մարդիկ պետք է շատ լինեն:
  2. Ներում եմ բոլոր պարտքերս:
  3. Ուզում եմ տեսնել ամբողջ աշխարհը:
  4. Խնդրում ամենակարևորը դրա մեծոթյունն է:
  5. Հոգով ես արքայազն եմ կամ արքայադուստր, կամ էլ մոխրագույն գայլ:
  6. Եթե բարկանում եք, ապա հաստատ ոչ իմ վրա:
  7. Խղճի խայթն ինձ չի վերաբերվում:
  8. Բոլոր հարցերը կլուծվեն ընթացքում:
  9. Ես կարող եմ խախտել ասածս, բայց այդ շքեղությունը քեզ համար չէ:
  10. Բոլորս գցում ենք գլխարկները:

Այծեղջյուրներ

  1. Սիրում եմ երկար հեռավորություններ:
  2. Կարող եմ ամեն ինչ միայնակ անել:
  3. Բոլորը ձեռքից գնում են, իսկ ինձ բռնում են:
  4. Ինձ մոտ հաջողվում է ամեն ինչ, եթե շատ ենթականեր եմ ունենում:
  5. Կյանքը պետք է ընթանա նախագծի համաձայն:
  6. Ճանապարհորդների ներկայությունն ավելի լավ է, քան տվյալ երկիր այցելելը:
  7. Իսկական այծեղջյուրը կոնյակի նման տարբերվում է մյուսներից:
  8. Ես պետք է վերևից նայեմ, որ տեսնեմ իմ ճանապարհը:
  9. Տարիներն անցնում են, իսկ ես միայն երիտասարդանում եմ:
  10. Ես այնքան էլ փոքրիկ չեմ , ինչպես դուք եք մտածում:

Ջրհոսներ

  1. Չեմ ուզում մյուսներին նման լինել և չեմ էլ լինի:
  2. Քեզ մնում է միայն լինել այնպիսին, ինչպիսին ես պատկերացրել եմ:
  3. Նախապաշարումները հիմարություններ են:
  4. Ապագան հիանալի է:
  5. Դժվար է հրեշտակ լինելը, բայց անձամբ ինձ շատ անհրաժեշտ է:
  6. Ես շատ ու շատ բարի մտադրություններ ունեմ:
  7. Ինչիս են պետք ձեր սովորությունները, եթե ես կարող եմ իմը ստեղծել:
  8. Նախ ընկերները, հետո՝ ընտանիքը…եթե իհարկե ժամանակ մնա:
  9. Սե՞քս… եթե իհարկե այլ զվարճանք չկա:
  10. Ես բարության վառ օրինակ եմ:

Ձկներ 

  1. Ցավակցելն ամենալավ օգնությունն է:
  2. Ես չեմ կարող ձեզ մերժել, հատկապես, եթե ցանկանում եք ինձ օգնել:
  3. Կարգուկանոնը անհետաքրքիր մարդկանց համար է:
  4. Գործը վաղվան մի թողեք, այլ հետաձգեք 3 օրով:
  5. Մի՞թե ես խոստացել եմ:
  6. Աշխատել պետք է դանդաղ ու հանգիստ:
  7. Պատրաստ եմ հասկանալ բոլորին, բայց ոչ ինձ:
  8. Փորձությունն իմ խաչն է:
  9. Բոլորին հայտին է, որ ես զբաղված եմ, բայց նրանք հազիվ թե իմանան՝ ինչով:
  10. Եթե ինձ վրա ճնշում գործադրես, ապա ես հաստատ կճողոպրեմ:
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի