Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտոնված ընտրակաշառք բաժանելու սեզոնը հայտարարենք բացված

ԲԼՈԳ

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զարգացած երկրներում բարեգործությունը քաղաքականությամբ զբաղվողների համար արգելված է։ Օրինակ ԱՄՆ-ում, երբ որևէ մեծահարուստ ցանկանում է բարեգործություն անել իր կողմից հատկացվելիք գումարը փոխանցում է բարեգործական հիմնադրամներին և այդ հիմնադրամները, ի թիվս այլ մարդկանց փոխանցած գումարների, բաշխում է կոնկրետ ոլորտների վրա։ Պատկերացրեք անգամ գործարարները, որոնք քաղաքականության հետ կապ չունեն, ուղղակի բարեգործություն անելու հնարավորություն չեն ունենում։ Ուղղակի բարեգործությունը բացառելու սկզբունքն առավել քան ակնհայտ է. ուղղակի բարեգործությունը, անգամ գործարարների պարագայում, տարատեսակ ռիսկեր է առաջացնում՝ կապված հետագայում կոնկրետ բարերարի այս կամ այն շահերին, կոնկրետ բարեգործության շահառուներին ծառայեցնելու հետ։

Քաղաքականությամբ զբաղվողների պարագայում վերոգրյալ ռիսկերն առավել քան ակնհայտ են, բայց Հայաստանում, ինչպես մնացած ոլորտները, այս ոլորտը ևս աբսուրդի մակարդակի է հասնում։ Հայտնի «գործարար-քաղաքական գործիչը» ընտրություններից մի քանի ամիս առաջ մեկ էլ հիշում է, որ ինքը մեծ «բարերար» է և կարելի է օրինակ «օգնել» որևէ մարզի, քաղաքի, համայնքի բնակիչներին և իր անունից աղմուկ աղաղակով սկսում է «բարեգործություն» անել և, քանի որ մեր երկրում որևէ օրենսդրական կարգավորում գոյություն չունի այս ոլորտում առանց որևէ խոչընդոտի (շատ դեպքերում շեֆի կողմից արտոնված) սկսում է զբաղվել «օրինական ընտրակաշառք» բաժանելով: Անգամ, եթե տվյալ անձը (կարևոր չի որ մականունավորի մասին է խոսքը) մաքրամաքուր նպատակներ է հետապնդում այդ «բարեգործությամբ» միևնույն է նա ընտրությունների ընթացքում տվյալ մարդկանց կախման մեջ է գցում իր անձից և բարոյական պարտավորվածություն է ձևավորում տվյալ քաղաքացիների շրջանում: 

Այս խնդիրն ընդհանրապես աչքաթող է արված մեր երկրում: Անգամ, այսպես կոչված, ընդդիմադիր կուսակցությունների կողմից այս թեման չի արծարծվում, իսկ արծարծվելուց էլ արծարծվում է պոստ ֆակտում:

Հ.Գ. Ընդհանրապես «բարեգործության» այս տեսակը պետք է օրենքով արգելվի քաղաքական գործիչների պարագայում, իսկ գործարարների կամ քաղաքականությունից դուրս մեծահարուստների պարագայում պետք է արգելվի ուղղակի բարեգործությունը: Վերջիվերջո ապրում ենք 21-րդ դարում, ունենք, գոնե ֆորմալ առումով Պետություն, քաղաքացիներ և քաղաքացիների նվազագույն պահանջներն ապահովելուն ուղղված ինստիտուտներ: Ժողովրդին Առաջին Համաշխարհայինից հետո որբանոցում հայտնվածի նման վերաբերվելը արդեն պետք է բացառել: Իսկ արտոնված ընտրակաշառքի էս շքերթը պետք է հնարավորինս շուտ վերացնել, կամ, գոնե նվազագույնը, անելուց ՈՐԲԻ նման մի նկարեք ու շնորհակալություն ու երախտիքի խոսքեր կորզեք այդ մարդկանցից, ամոթն էլ է լավ բան:

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել