Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհահռչակ 8 աստղ, ովքեր ողբերգական անցյալ են ունեցել

ԼԱՅՖ

1 Շարլիզ Թերոն

Այս օսկարակիր դերասանուհին ողբերգական անցյալ ունի: Նրա հայրը հարբեցող էր: Հարբած ժամանակ նա հաճախ բռնություն էր գործադրում ընտանիքի անդամների նկատմամբ: Ընտանեկան վեճերից մեկը չափից ավելի թեժացավ: Շարլիզի հարբած հայրը կրկին բռնության դիմեց՝ հարձակվելով նրա մոր վրա և սպառնալիքներ հնչեցնելով թե՛ Շարլիզի, թե՛ իր կնոջ հասցեին: Փորձելով պաշտպանել իր դստերն ու ինքն իրեն՝ Շարլիզի մայրը կրակեց ու սպանեց իր ամուսնուն: Այդ ժամանակ Շարլիզն ընդամենը 15 տարեկան էր:

2 Լեյտոն Միսթեր

Այս գեղեցիկ հոլիվուդյան աստղը բավականին բարդ ճանապարհ է անցել: Ծննդյան օրից ի վեր նրա կյանքը լի է եղել բարդություններով: Լեյտոնի ծնվելուց անմիջապես հետո նրա մորը բանտ տարան: Նա հայտնվել էր ճաղերի հետևում, որովհետև նա իր հոր, քրոջ ու Միսթերի հոր հետ մարիխուանայի բիզնեսի մեջ էր ներգրավված (նա օգնում էր մաքսանենգ ճանապարհով մարիխուանա տեղափոխել երկրից):

Օփրա Ուինֆրի

Այս սիրված ու ճանաչված աստղը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա ծնողները դեռևս դեռահասներ էին, երբ Օփրան ծնվեց: Նրանք այդ ժամանակ բնակվում էին Միսսիսպիում: Օփրան շատ փոքր էր, երբ նրա ծնողներն ամուսնալուծվեցին:

Վիսկոնսին տեղափոխվելուց հետո նրա ազգականները շարունակ սեռական ոտնձգություններ էին գործում նրա հանդեպ: Ինը տարեկանում Ուինֆրիին բռնաբարեցին: Դա ծանր հարված էր, որի մասին նա փորձում էր մոռանալ ալկոհոլի, թմրադեղերի և սեքսի միջոցով: 14 տարեկանում Օփրա Ուինֆրին հղիացավ: Վաղաժամ ծննդաբերության պատճառով նրա երեխան կարճ ժամանակ անց մահացավ: Օփրայի կյանքում մի նոր ու լուսավոր փուլ սկսվեց այն ժամանակ, երբ նա սկսեց հեռուստաընկերություններից մեկում աշխատել իբրև հաղորդավարուհի: Այդ ժամանակ նրա մտքով էլ չէր անցնում, որ իրեն վիճակված է դառնալ աշխարհի ամենահայտնի հեռուստաաստղերից մեկը:

4 Շանիա Թվեյն

SHANIA-TWAIN-at-the-2013-Billboard-Music-Awards-in-Las-Vegas-5

Այս կանադացի երգչուհին ստիպված է եղել անցնել բազում դժվարությունների միջով: Նրա ընտանիքն այնքան աղքատ էր, որ հաճախ հարկ էր լինում պայքարել քաղցի դեմ: Երբ Շանիան 21 տարեկան էր, նրա մայրն ու խորթ հայրը մահացան ավտոճանապարհային վթարի ժամանակ: Դրանից հետո Շանիան ստիպված էր հոգ տանել ոչ միայն իր, այլև ընտանիքի մյուս երեխաների մասին, ովքեր իրենից տարիքով ավելի փոքր էին: 21-ամյա աղջկա համար սա այնքան էլ հեշտ բան չէր: Սկզբում նա չնչին վարձատրության դիմաց երգում էր հասարակ բարերում, սակայն որոշ ժամանակ անց բախտը ժպտաց նրան, և նա սկսեց իր աստղային կարիերան:

5 Քևին Սփեյսի

Քևին Սփեյսին բավականին տխուր մանկություն է ունեցել: Նա ինքը չի ցանկացել պատմել իր ողբերգական անցյալի մասին: Նրա փոխարեն այդ մասին պատմել է իր եղբայրը: Նա ասել է, որ իրենց հայրը սադիստ էր, ով հաճախ սեռական բռնության էր ենթարկում իրենց: Քևինի հայրը Ամերիկյան նացիստական կուսակցության անդամներից էր:

6 Դեմի Մուր

Դեմի Մուրը մեծացել է հարբեցող մոր ու խորթ հոր ընտանիքում: Նրա մայրը տառապում էր երկբևեռություն խանգարմամբ: Ինչպես հետևում է խանգարման անվանումից, այդ խանգարումն ունեցողները ապրում են երկու ծայրահեղության միջև: Մի պահ անձը կարող է շատ ուրախ թվալ, սակայն ընդամենը մի րոպե անց հանկարծակիորեն ընկճվել: Նրա խորթ հայրը ևս տարվել էր հարբեցողությամբ և հենց այդ պատճառով էլ չէր կարողանում կայուն աշխատանք գտնել: Գումարի բացակայության պատճառով ընտանիքը ստիպված էր 15 անգամ փոխել բնակության վայրը: Մուրի ծնողները կռվում էին իրար հետ՝ հաճախ դիմելով բռունցքների օգնությանը: 1980 թ.-ին Մուրի խորթ հայրն ինքնասպանություն գործեց: Մուրի աստղային կարիերան սկիզբ առավ 1982 թ.-ին, երբ նրան դեր առաջարկվեց մի հեռուստասերիալում:

7 Կիանու Ռիվզ

Այս նշանավոր դերասանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ արգելքներ է հաղթահարել: Ռիվզի հայրը լքեց նրան, երբ նա դեռ նոր էր սկսում քայլել: 1993 թ.-ին Ռիվզի մտերիմ ընկեր Ռիվեր Ֆենիկսը մահացավ թմրադեղերի չարաշահման հետևանքով: 2000 թ.-ի հունվարին Ռիվզն ու նրա զուգընկերուհի Ջենիֆեր Սայմը հողին հանձնեցին իրենց մեռելածին դստերը: Դրանից ընդամենը մի տարի անց Ջենիֆեր Սայմը մահացավ ավտովթարից:

8 Ռոուզ Մակգոուեն

Ռոուզ Մակգրոուենը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա ընտանիքը «Աստծո երեխաները» անունը կրող աղանդավորական կազմաակերպության մեջ էին ներգրավված: Թեպետ այդ կազմակերպության առաջնորդներն ասում էին, որ իրենք ընդամենը ազատ սիրո կողմնակից էին, Մակգոուենը տեսնում էր, թե նրանք ինչպիսի այլասերված ապրելակերպ ունեին: Հարցազրույցներից մեկում Մակգոուենն ասել է, որ այդ կազմակերպության կին անդամներին վերաբերվում էին որպես գերիների և սեռական ոտնձգություններ գործում նրանց հանդեպ: Բարեբախտաբար, նրա կյանքի այս դաժան փուլը երկար չտևեց: Նրա հայրը դուրս եկավ այդ աղանդավորական կազմակերպությունից, երբ իմացավ, որ այնտեղ պատրաստվում են թույլատրել սեռական կապը երեխաների ու հասուն մարդկանց միջև:

Աղբյուրը` Slaq.am

Քաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԲժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվելԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Որ արյան խումբ ունեցող մարդիկ են ավելի երկար ապրումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) Գիտնականները ստեղծել են նյութ, որը կարող է ոչնչացնել վիրուսները՝ առանց քիմիական նյութերի«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԿոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Մահացել է պրոդյուսեր Վլադիմիր ՖիլիմոնովըԻսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Եռակի սպանության համար ձերբակալված նախկին ոստիկանի հայրը մահացած է գտնվել