Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սուրբծննդյան բացիկներ և օրացույցներ՝ հազար դոլարով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 477 հազար դրամ է վճարել շնորհավորական և սուրբծննդյան բացիկների, սեղանի և պատի օրացույցների տպագրության համար: 

Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ բաժնից»՝ բացիկների և օրացույցների տպագրությունը պիտի իրականացնի «Բագրիգ» ՍՊԸ–ն, որ նույն «Բագրիգ պոլիգրաֆ սերվիս» տպարանն է: 

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պիտի տպագրի 200 օրինակ շնորհավորական և 400 օրինակ էլ սուրբծննդյան բացիկ: Առաջինի մեկ միավորի արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 500 դրամ, իսկ սուրբծննդյան բացիկինը՝ 460 դրամ: 

Օրացույցներն ավելի քիչ քանակով են տպագրվելու՝ սեղանի օրացույցը 20, իսկ պատինը 50 օրինակով: Եթե սեղանի օրացույցները այնքան էլ թանկ չեն՝ 900 դրամ են արժեցել, ապա պատի օրացույցների միավորի արժեքը կազմում է 3500 դրամ:

Պայմանագիրը ստորագրվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սամվել Յազերյանի և «Բագրիգ» ՍՊԸ–ի ներկայացուցիչ Արտաշես Բադալյանի միջև, ով` ըստ հաշիվ–ապրանքագրի, նաև պատվերի առաքողն է: 

Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Բագրիգ» ՍՊԸ–ի հիմնադիրը Կարեն Բադալյանն է:

Շնորհավորական և սուրբծննդյան բացիկներն, իհարկե, լավ երևույթ են և միգուցե այդ 477 հազար դրամն էլ պետական, այլ` ոչ կարևոր ծախսերի համեմատ այնքան էլ մեծ թիվ չի կազմում: Սակայն, գումարվելով այլ` ոչ այդքան հրատապ ու կարևոր հարցերի ծախսերին՝ արդեն իսկ իր տեղը երևացնում է: Կամ էլ գերատեսչության աշխատակիցները իրենց սուրբծննդյան շնորհավորական ուղերձները զանգով կամ էլեկտրոնային եղանակով էլ կարող են ուղարկել՝ խուսափելու համար ավելորդ ծախսերից: Իսկ 3500 դրամանոց օրացույցների գումարով էլ կարելի էր նվեր գնել, ոչ իհարկե, քաղծառայողների համար, այլ օրինակ՝ Ամանորի հրաշքին սպասող ու չորս պատերի մեջ պարփակված մանկատան սաների համար: Սա ուղղակի, հասարակ քաղաքացիների հարկերից ստացվող պետական փողերը ավելի նպատակային ծախսելու խորհուրդ:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում