Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ «սև ցուցակ»-ի ընդլայնումից հետո բազմաթիվ հայ պաշտոնյաներ կարող են հայտնվել պատժամիջոցների տակ. քաղաքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 8-ին արտոնել է ամերիկյան վարչակազմին այսուհետ «Մագնիտսկու» պատժամիջոց սահմանել ցանկացած երկրի, այդ թվում` հայաստանցի պաշտոնյաների նկատմամբ՝ կաշառակերության ու մարդու իրավունքները խախտելու համար։ Նախկինում ԱՄՆ «սև ցուցակում» էին  հայտնվում միայն Ռուսաստանի քաղաքացիները, առավելապես՝ պաշտոնյաները։

Tert.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս նախագծով ԱՄՆ-ի նախագահը հնարավորություն է ստանում Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների տված հիմքերը հաշվի առնելով, պատժամիջոցներ սահմանել  ոչ միայն ցանկացած երկրի պաշտոնյաների, այլ նաև հասարակ քաղաքացիների նկատմամբ՝կաշառակերության, կտտանքների, սպանության կամ մարդու իրավունքների այլ լրջագույն խախտումների համար:

«Մեր թե՛ նախորդ, թե՛ ներկա կառավարության անդամները կարող են այդ ցուցակում հանգիստ հայտնվել։ Նախորդ կառավարության անդամները համատարած ներգրավված էին փողերի լվացման, գումարները անարդյունավետ ծախսելու, կոռուպցիայի մեջ։ Ինչ վերաբերում է ներկա կառավարությանն, ապա կոռուպցիայի դեմ չպայքարելն էլ կարող է  հիմք դառնալ պատժամիջոցների կիրառման համար»,- մանրամասնեց քաղաքագետը։


Ընդ որում՝ «Մագնիտսկու» պատժամիջոցները ենթադրում են ոչ միայն մուտքի արգելք ԱՄՆ, այլ նաև արգելք օգտվել ԱՄՆ ֆինասական համակարգերից, բանկերից։

Դեռևս 2010թ-ից խոսակցություններ կան այն մասին, որ ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի կարողանում մեկնել ԱՄՆ. տարիներ շարունակ նա դիմել է ԱՄՆ դեսպանատուն` երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու, բայց ապարդյուն։ Մերժումների շարքը հաջորդել է մեկը մյուսին։ Ավելին՝ տարիներ առաջ ԱՄՆ  մեկնելու համար գործարար պատգամավորը օգնություն է խնդրել նաև «Ժառանգություն» խմբակցությունից։

Անդրադառնալով սրան՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Սամվել Ալեքսանյանը դիմել է իրենց, որպեսզի միջնորդեն  դեսպանատուն, «երաշխավորագիր» տան, բայց «Ժառանգությունը» չի տվել։

«Նա մեծ հույսեր ու ակնկալիքներ ուներ, բայց նրա ակնկալիքները, իհարկե, բեկվեցին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Ըստ նրա՝ Սամվել Ալեքսանյանի պարագայում պարզ չէր ինչու են մերժում ԱՄՆ մուտք գործել. «Ակնհայտ է, որ քաղաքական հարցեր կային»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այսօր արդեն, երբ ԱՄՆ «Մագնիտսկու» պատժամիջոց սահմանվի ցանկացած երկրի պաշտոնյանների և քաղաքացիների նկատմամբ, շատերը կարող են արժանանալ Սամվել Ալեքսանյանի ճակատագրին։

Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը Տագնապի ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում Միասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Վլադիմիր Պուտինն ընդունել է Հաքան Ֆիդանին Մերձմոսկվայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայի Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծություն