Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի՞ տղամարդիկ են ցանկալի. հոգեբանական թեստ

ԼԱՅՖ

 1.Սիրտդ արագ է բաբախում, երբ

ա. տեսնում ես քթի կամ հոնքի վրա փիրսով երիտասարդի -3,

բ. երիտասարդը սիրալիր, անկեղծ նայում է ուղիղ աչքերիդ մեջ -1,

գ. երիտասարդը խորհրդավոր է, փոքր-ինչ ինքնամփոփ և սեքսուալ -2,

դ. երիտասարդն անհավանական պատմություն է պատմում -4:

2. Հանգստյան օրերին ամենասիրածդ զբաղմունքը

ա. սիրած ֆիլմեր դիտելը -1,

բ. լողավազան ու գեղեցկության սրահ գնալը -2,

գ. համերգ գնալը -4,

դ. ակումբում պարելը -3:

3. Իր, որ պահպանում ես աշխարհում ամեն ինչից առավել

ա. հին, մաշված կաշվե բաճկոնը -4,

բ. չափազանց ոճային ակնոցը, որ մայրդ դրել է երիտասարդ տարիներին -3,

գ. նախկինիդ նվիրած շքեղ ապարանջանը-1,

դ. գերնորաձև կիսաթափանցիկ բլուզը -2:

4. Հարդարման այս պարագաները միշտ անհրաժեշտ են քեզ

ա. քարերով շղթան և բարձրակրունկ կոշիկները -2,

բ. կաշվից և երկաթե տարրերով ապարանջանն ու գոտին -4,

գ. ջինսե գլխարկն ու հետաքրքիր պայուսակը -3,

դ. ապակե գնդիկներով ապարանջանն ու գեղեցիկ մազակալները -1:

5. Երիտասարդը քեզ համար անհետաքրքիր է դառնում, եթե

ա. մկանուտ չէ -3,

բ. անճաշակ է, բարձր տակացուներով կոշիկ է հագնում -2,

գ. նրբիկ ու բարի է, որի հետ նույնիսկ վիճել հնարավոր չէ -4,

դ. խնամված չէ, ու դեմքին էլ պզուկներ կան -1:

6. Երկուսիդ համար լավագույն տեղը

ա. զբոսայգին՝ լուսնի լույսի ներքո -1,

բ. ամենահայտնի դիսկոտեկը -3,

գ. սրճարանը՝ երկար սեղանով -2.

դ. մի քանի զույգ գնդակներով մարզադաշտը -4:

7. Այս բնութագրումներից ո՞րն է ամենաշատը քեզ համապատասխանում

ա. ինքնաբուխ և քաջ -4,

բ. վախկոտ և զգուշավոր -1,

գ. երբեմն շրջահայաց, երբեմն էլ բռնկվող -2,

դ. անզգուշության հասնող արագ -3:

8. Ի՞նչ է կատարվում, երբ մինչև ականջներիդ ծայրը սիրահարված ես

ա. ոչինչ տրամադրությունդ չի փչացնում -3,

բ. ուզում ես միայն գրկախառնվել նրա հետ -1,

գ. գլխումդ միայն խելահեղ մտքեր են ծնվում -2,

դ. ուզում ես, որ բոլորը միասին ձեզ տեսնեն -4:

9. Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել երազածդ արձակուրդը

ա. Լոնդոնում -4,

բ. Լոս Անջելեսում -3,

գ. խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում -2,

դ. Փարիզում -1:

10. Ամենամեծ թուլություններիցդ մեկը

ա. երբեմն մի փոքր միամիտ ես -2,

բ. չես կարողանում ժամանակին «լեզուդ քեզ քաշել» -4,

գ. հաճախ չափազանց ամաչկոտ ես -1,

դ. նախ գործում ես, հետո մտածում -3:

11. Ամենաուժեղ կողմերիցդ մեկը

ա. կողքից չափազանց լավ ես նայվում -3,

բ. ապավինում ես զգացմունքներիդ -2,

գ. ոչնչից չես վախենում -4,

դ. մտահոգվում ես ընկերներիդ խնդիրներով -1:

12. Ի՞նչն է ամենաշատը քեզ գրավում երիտասարդի մեջ

ա. հայացքը, եթե կարողանաս «խրվել» դրանում -1,

բ. միայն անկեղծ և լայն ժպիտը -3,

գ. կերպարը. երիտասարդ տղան պետք է ոճային լինի -4,

դ. ձայնը, այն պետք է կախարդական լինի -2:

13. Ինչպիսի՞ նվերով կարելի է սիրտդ գրավել

ա. գրությամբ՝ «դու ինձ դուր ես գալիս» -4,

բ. կախազարդ-սրտիկ՝ իր շղթայով -1,

գ. հատուկ քեզ համար կազմակերպված երեկույթով -3,

դ. վարդի թերթիկներով պատված ճանապարհով -2:

14. Ո՞ր հեռուստաշոուի համար ես կատարյալ թեկնածու

ա. «Թաքնված տեսախցիկ». ինչեր ասես՝ չես փորձել -1,

բ. «Ով է ուզում դառնալ միլիոնատեր». դու կհասնես միլիոնի -4,

գ. «Հայ սուպերսթար». երազում ես բեմի մասին -3,

դ. «Դեպի կինո». մարդկանց ցույց տալու շատ բան ունես -2: 

Արդյունքները

14-23 միավոր-Խելացի

Սիրտդ բորբոքում են այն տղաները, ում թիկունքում կարելի է թաքնվել: Երազներիդ տղան պետք է քեզ բանաստեղծություններ նվիրի և ձեռքի մի հարվածով լուծի բոլոր խնդիրներդ ու հոգսերդ: Զգո՛ւյշ, անհուսալի ռոմանտիկ ես, իսկ սերը երբեմն կուրացնում է: Երազներիդ տղան իսկապես քնքուշ է, հոգատար և միշտ կարող է ժպիտ պարգևել:

24-34-Սեքսուալ

Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն… Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ ձայնին, այլև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն:

35-45- Խենթ

Այն երիտասարդները, ում հնարավոր չէ հասկանալ, խորհրդավոր կերպով ձգում են քեզ: Երբեք հաստատ չգիտես՝ ինչ են նրանք մտածում և զգում, սակայն կռահում ես, որ այդ տարօրինակ կերպարը փնտրում է քեզ, մի մարդու, ով կոպիտ արտաքինի տակ անգամ կարող է նուրբ սիրտ տեսնել: Զգո՛ւյշ, այս տիպի երիտասարդի հետ իսկապես երջանիկ լինելու համար քեզ վստահություն ու քաջություն է պետք, քանի որ կյանքում նա փորձում է ամեն ինչ և միշտ տարաբնույթ պատմությունների մեջ է ընկնում: Հաշվի առ, որ նա ոչ միշտ է ունակ հավատարիմ մնալու:

46-56- «Լավ տղա»

Այն տղաները, ովքեր ձգում են քեզ, հաստատ գիտեն՝ ով և ինչ է իրենց պետք: Երազներիդ տղան կարող է թնդանոթի նման դղրդալ, եթե ցանկանում է գրավել աղջկան, և կարող է խենթանալ չարությունից, եթե ինչ-որ բան չի ստացվում: Նրա տրամադրությունը վայրկենապես փոխվում է զրոյից մինչև եռման աստիճան: Դա էլ հարաբերությունները լարված է դարձնում (մոտավորապես հրաբխի նման), թեկուզ նա միշտ ազնիվ է: Եթե զգում ես, որ հենց նա է, որ կա, մի վախեցիր:

Զգո՛ւյշ, այս երիտասարդը երբեմն չափազանց ինքնավստահ է: Ստիպիր նրան մի փոքր ձգվել ու հասկացրու՝ իմաստ ունի ուշադրություն դարձնել քեզ ու զգացմունքներիդ:

Աղբյուրը` Blognews.am

Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի