Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեգալ թալան. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանում հասարակությունը թալանվում է բոլոր կողմերից։ Ոչ մեկի համար դա արդեն գաղտնիք չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ մարդկանց արդեն հաճելի է թալանվել, իսկ նրանք թուլանում և հաճույք են ստանում դրանից։ Այդ թալանում իր առյուծի բաժինն ունի հայկական բանկային ցանցը, որը հիմնականում կազմված է առևտրային բանկերից։ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հանգստյան օրերին եղել է մարզերում և Ազգային ժողովում բարձրաձայնեց Արմավիրի Արևիկ գյուղում տիրող իրավիճակի մասին։ Որտեղ բոլոր տները գրավադրված են։ Սա միայն Արևիկի խնդիրը չէ։ Այս խնդիրը տիպական է Հայաստանի բացառապես բոլոր գյուղերի համար։ Դեռ լավ է, որ Արևիկի տները միայն գրավադրված են։ Հայաստանում կան գյուղեր, որոնց տների մեծ մասն արդեն բանկերի սեփականությունն են։ Այս ֆոնի վրա, Զուրաբյանն առաջարկում է քննարկումներ և լսումներ ԱԺ–ում։ Կարծում ենք, տրամաբանական առաջարկ է։ Սակայն Սահակյանի անդրադարձն իրեն բնորոշ ոճով էր: Պարոնին թվում է, թե յուրաքանչյուր խորքային հարց, որը բարձրացնում է ընդդիմությունը, անում է միայն սեփական փիառի համար։ Սա իհարկե խառնում է յուրաքանչյուր իմացականի ու չիմացականի սահմանը։ Այսօր, իրոք նման քննարկման կարիք կա։ Հայաստանյան բնակչությունը տառապում է վարկային 

բեռի տակ։ Չի կարողանում դրանք վճարել ու կորցնում է ունեցվածքը։ Իսկ չի կարողանում, որովհետև նախ աշխատանք չունի։ Գյուղացին ապահովագրված չէ, որ վարկով ցանած արտից բերք կստանա։ Իսկ եթե անգամ լինի աշխատանք ու լավ բերք, վարկի վերադարձն էլի երաշխավորված չէ, քանի որ դրանք տրամադրվում են հսկայական տոկոսներով և մի բան էլ ավելանում է անհասկանալի տող` սպասարկման վճար։ Այն երբեմն ավելին է լինում, քան բուն վարկը։ Այս խայտառակ վիճակը շտկելու համար, անհրաժեշտ է ոչ միայն քննարկում, այլ նաև լրջագույն հետաքննություն ոլորտում։ Բանկերը և վարկային կազմակերպությունները, շատ վաղուց, արդեն գերազանցել են ԿԲ–ի սահմանած բոլոր տոկոսային շեմերը։ Այսօր վարկային կազմակերպություններ կան, որոնք միկրովարկեր են տալիս 200 և ավելի տարեկան տոկոսադրույքով։ Սա նշանակում է, որ վերցնող կա։ Սա նշանակում է, որ հայաստանցու սոցիալ–տնտեսական խայտառակ ծանր վիճակն այնպիսին է, որ նա ստիպված է մտնել թվային մուրհակի տակ, որին անգամ միջնադարյան Եվրոպայի վաշխառուները կնախանձեին։ Ու այս լեգալացված թալանը կատարվում է ամեն օր։ Բոլոր պատկան մարմինների աչքի առաջ։ Արդյունքում, վարկի ու դրա չմարած տոկոսների դիմաց աճուրդի է հանվում անգամ պարտապանի երեխայի տակդիրը, որը զետեղված էր ԴԱՀԿ կայքում։ Այս խայտառակ ու անկուշտ թալանին պետք է մի օր վերջ տրվի։ Եթե մենք նայենք, այսօր զարգացած կամ զարգացող աշխարհի որևէ երկրում չկա 200%–անոց վարկ։ Ավելին՝ շատ երկրներում, եթե դրանք անցնում են տարեկան հինգ տոկոսի սահմանը, ապա հաճախորդը չի օգտվում այդ վարկատեսակից, քանի որ ունի ավելի ցածր տոկոսով այլընտրանք։ Իսկ Հայաստանո՞ւմ։ Հայաստանում այլ իրականություն է։ Բոլոր տեսակի ճշմարտություններից և տրամաբանությունից կտրված իրականություն։ Սակայն Գալուստ Գրիգորիչը չէ, որ պետք է մտածի այս մասին։ Սա Զուրաբյանի խնդիրը չէ անգամ։ Սա ավելի լուրջ ՝ ազգային անվտանգության մակարդակի խնդիր է։ Վարկային բեռից է նաև, որ մարդիկ պարզապես փախչում են Հայաստանից։ Արդեն խնդրով պետք է զբաղվի ոչ թե իքս վերահսկողական կառույց, այլ ՝ ԱԱԾ–ն։ Իսկ խայտառակ ու աղաղակող փաստեր, համոզված ենք, նրանք կգտնեն։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն