Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ոչինչ չասող պատասխանը՝ նոր հարցերի պատճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «գրին քարտ» ունենալու մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ ինքը ոչ թե դիմել է ԱՄՆ մեկնելու համար նախատեսված «գրին քարտի» խաղարկությանն ու շահել է, այլ՝ դա նրան շնորհվել է ԱՄՆ–ի կողմից: Նա նաև հստակեցրել էր, որ ԱՄՆ–ում մշտական բնակության իրավունքը ստացել է «պետության կողմից պահանջված մարդ» համարվելու արդյունքում: «Գրին քարտ տրամադրվել է որոշակի ոլորտներում ծառայություններ կատարելու համար, ոչ թե Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես՝ համաշխարհային դաշտում. նկատի ունեմ հենց ռադիոդաշտում»,– ասել էր Արմեն Ամիրյանը:

Հիշեցնենք, որ եթե խոսք լիներ ընդհանրապես ԱՄՆ ներգաղթային վիզա ձեռք բերելու տեսակների մասին, գուցե այս ձևակերպումն ինչ–որ տեղ ընկալելի լիներ, սակայն «գրին քարտի» դեպքում հարցեր են առաջանում:

Մասնավորապես՝ թե ինչպես կարող է այն շնորհվել, եթե մարդիկ այն ստանում են մասնակցելով խաղարկությանը և սովորական լոտոյի տրամաբանությամբ էլ՝ շահում: Իսկ եթե շահելուց բացի, կարող են նաև «գրին քարտ» «նվեր» ստանալ այս կամ այն ծառայության համար, ապա պետք է որ այդ մասին լոտոյի մյուս մասնակիցները նույնպես տեղեկացված լինեն: Հակառակ դեպքում՝ կստացվի, որ «գրին քարտ» կոչվող խաղում ինչ–որ բան այն չէ:

Այս մասին պարզաբանում ստանալու ակնկալիքով Past.am-ը դիմեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանին՝ պարզելու, թե ԱՄՆ–ի կողմից «գրին քարտ» շնորհելու պրակտիկա իրականում կա՞ և եթե այո, ապա ո՞ր դեպքերում է այն շնորհվում և ինչ ծառայության դիմաց: Բացի այդ, եթե այն շահելուց բացի նաև շնորհվում է, ապա այսպիսով չեն խախտվում արդյոք խաղարկության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ ստացվում է, որ խաղարկությանը մասնակից անձանցից բացի կան նաև արտոնյալներ, ում այն պարզապես շնորհվում է: Ներկայացված հարցերին ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին՝ «Կոնկրետ գործերի վերաբերյալ մենք մեկնաբանություններ չենք ներկայացնում: «Գրին քարտի» կամ խաղարկային վիզաների ծրագրից զատ կան ԱՄՆ ներգաղթի շատ այլ ուղիներ, օրինակ՝ ներդրումների կատարում, աշխատանքի առաջարկներ կամ ընտանիքի վերամիավորում»:

Ինչպես նկատեցիք, պատասխանը որևէ աղերս չունի մեր բարձրացրած հարցի հետ և բնականաբար, դժվար է հասկանալ, թե ԱՄՆ–ի համար, այնուամենայնիվ, ովքե՞ր կարող են «պետության կողմից պահանջված մարդ» համարվել և ինչպիսի՞ ծառայությունների դեպքում կարող են, այսպես ասած, «գրին քարտ» նվեր ստանալ: Հարց, որի պատասխանը այդպես էլ մնաց օդում կախված:

Արմինե Գրիգորյան

Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին