Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկու ընտրություն նույն ելքով, բայց տարբեր բովանդակությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անցած ոչ աշխատանքային օրերը չափազանց հագեցած էին միջազգային կարևոր անցուդարձով: Իտալիայի սահմանադրական հանրաքվեին զուգահեռ՝ Ավստրիան քվեարկության երկրորդ փուլով նախագահ էր ընտրում, և Բրյուսելը շունչը պահած հետևում էր պրոցեսներին՝ տագնապելով, թե ներկայի նախագահ, կանաչների 72–ամյա Ալեքսանդր վան դեր Բելլենի փոխարեն նախագահ կընտրվի եվրոսկեպտիկ, Ավստրիայի Թրամփը համարվող Հորբերթ Հոֆերնը՝ «Ազատություն» պոպուլիստական կուսակցությունից: Ճիշտ է, Գերմանիայի նմանությամբ, Ավստրիայի նախագահը նույնպես սահմանափակ լիազորություններ ունի, և նրա ընտրությամբ շատ բան չէր փոխվի երկրի հիմնական կուրսում, բայց Բրյուսելի և ողջ Եվրոպայի համար այն խորհրդանշական շատ մեծ իմաստ ուներ: ԱՄՆ–ից, Էստոնիայից, Բուլղարիայից հետո Բրյուսելն այլևս անկարող էր իր սրտում տեղ տալ իսթեբլիշմենթի ևս մի աութսայդերի, որը, եվրոսկեպտիկ լինելով հանդերձ, չափազանց Putin–Versteher էր, այսինքն՝ Պուտինին ընկալող և ծայրահեղ դեմ էր արտահայտվում միգրանտների նկատմամբ վարվող եվրոպական քաղաքականությանը: Ճիշտ է և այն, որ տարիներ առաջ ներկայի նախագահն էլ, այսպես ասած, բողոքական կերպարով էր ընկալվում և առանձնապես բրյուսելյան ինսայդերների կաստայից չէր, սակայն, նա գոնե ծայրահեղ բարդություններ չի առաջացրել եվրոպական միասնական քաղաքականության համար և չնայած կողմ է ավստրիա–ռուսական նորմալ հարաբերություններին, Հոֆերն չէ, որը միանշանակ էր հայհոյում էր ԵՄ–ին՝ ՌԴ–ի դեմ վարվող պատժամիջոցների, երկրների ազգային շահերը ոտնահարելու, անվտանգության ցածր մակարդակի և բազում այլ հարցերի համար:
 
 
Մյուս կողմից էլ՝ դեռ վաղ է հանգստանալ. խնդիրն այն է, որ իշխող կոալիցիայում պահպանողականների ու սոցիալիստների հարաբերությունները խիստ լարված են, և կոալիցիան դժվար թե դիմանա մինչև հերթական ընտրություններ: Բոլոր փորձագետների գնահատմամբ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են արդեն եկող տարի իրողություն դառնալ, և թե որ կուսակցությունը մեծամասնություն կձևավորի՝ մտահոգության առարկա է:
 
Գալով արդեն միջինասիական Ղրղզստանի ընտրություններին, որ դարձյալ անցած կիրակի տեղի ունեցան, այստեղ, ինչպես և սպասվում էր, հաղթանակ տոնեց վարչակազմի ողջ ռեսուրսներն իր ձեռքում կենտրոնացրած, 2003–ից ցայսօր վարչապետական աթոռին բազմած, Շավկաթ Միրզիյեվը: Ղրղզստանի բռնապետ Իսլամ Քարիմովի մահվանից հետո, արդեն երեք ամիս, Միրզիյեվը երկրի փաստացի ղեկավարն է և, ըստ որոշ տեղեկությունների, այս ընթացքում հասցրել է նաև Քարիմովների երբեմնի մտերիմ ընտանիքի անդամներից բիզնեսի յուղոտ կտորներ փախցնել: Ավելին՝ կասկածվում է, թե հենց նա է կանգնած Քարիմովի դստեր՝ Գուլնարա Քարիմովայի հետ պատահածի ակունքներում, երբ նախ տեղեկատվություն տարածվեց, թե նա մահացել է, այնուհետ Քարիմովայի որդին փոխանցեց, որ ներկայի իշխանությունը նրան բանտում է պահում և թույլ չի տալիս հրապարակ գալ միայն այն պատճառով, որ ստիպված կլինի բազմաթիվ տհաճ հարցերի պատասխանել:
 
Այնպես, որ՝ Ղրղզստանում հետագա քաղաքական ցնցումներն, իհարկե, չեն բացառվում, բայց առայժմ փաստ է, որ ընտրություններին ուշի ուշով հետևող Կրեմլում կարող են հանգիստ լինել: Շավկաթ Միրզիյեվը, որոշ կոսմետիկ փոփոխություններին զուգահեռ, կշարունակի իր նախորդի քաղաքականությունը և բարեկամական հարաբերություններ կպահպանի Ռուսաստանի հետ, ինչպես և խոստացել է:
 
 
Էլի՛ մխիթարություն է Պուտինի համար, ինչպես ասում են: Հատկապես՝ Ավստրիայից հետո…
 
Ալիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում